Bright Green Bow Tie 😊 Գայանե Օհանյան (Gayane Ohanyan): Կենսաբանություն

Կենսաբանություն

Գոյության կռիվ




Կենսոլորտ





Սիմբիոզ




Վիրուսներ




Միտոզ



Վիրուսներ 



Մեյոզ



Ցիտոպլազմա




Նախակորիզավորներ: Բջջաթաղանթ: Ներբջջային թաղանթներ





Նուկլեինաթթուներ



Գենետիկական կոդ



ԴՆԹ և ՌՆԹ


Սպիտակուցներ


8-րդ դասարան
Երեխայի ծնունդը, աճը և զարգացումը
Բեղմնավորման պահից սկսած՝ մարդու օրգանիզմը սկսում է աճել, և աճը շարունակվում է մինչև 20 տարեկանը: Այդ ընթացքում ամենից առաջ ավելանում են մարմնի չափերն ու զանգվածը: Այն 9 ամիսների ընթացքում, երբ երեխան անցկացնում է մոր արգանդում, նրա մարմինը մեծանում է՝ մանրադիտակային բջջից հասնելով 50 սմ երկարության:
Այդպիսի բուռն զարգացումը շարունակվում է կյանքի առաջին 2 տարիների ընթացքում՝ տարեկան աճելով 15–20 սմ՝ չնայած նրա մարմնի առանձին մասեր մեծանում են անհամաչափ: 2–12 տարեկանում աճն արդեն այնքան էլ արագ չէ: Մինչ այդ տարիքը տղաներն աճում են մինչև 155 սմ, իսկ աղջիկները՝ մինչև 152 սմ: 12 տարեկանից հետո սկսվում է արագ աճի շրջանը, որը շարունակվում է մինչև 14–15 տարեկանը՝ աճելով յուրաքանչյուր տարի 8–10 սմ-ով: Փոխվում են նաև մարմնի համամասնություններն ու ձևերը: Հենց այդ շրջանում էլ օրգանիզմը կրում է ամենաուժեղ փոփոխությունները, թեպետ նա շարունակում է փոփոխվել ամբողջ կյանքի ընթացքում : Աղջիկների սեռական հասունացումն սկսվում է ավելի շուտ, քան տղաներինը: Հաշվի առնելով ակցելերացիան՝ ընդունված է աղջիկների սեռական հասունացման սկիզբը բնականոն համարել 10–12, ավարտը՝ 16–18 տարեկանում, տղաներինը՝ համապատասխանաբար՝ 12–14 և 18–20 տարեկանում: Սակայն սեռական հասունացման ժամկետները, ինչպես նաև նրա ուժգնությունը, բավականաչափ տատանվում են՝ կախված տարբեր գործոններից:



Մեր տան ծաղիկները

Մեր տան ծաղիկները բազմազան են: Մեր սեփական բակում, մենք աճեցրել ենք խոտեր, որի վրա հորեղբայրս աճեցրել է տարբեր տեսակի մագլցող և սովորական բույսեր: Բակում ունենք մագլցող խաղող, գեղեցիկ մանուշակագույն ծաղիկներ՝ <<առավոտյան գլորիաներ>>: Նաև ի սկզբանե եղել է ծիրանի երկու ծառեր, որոնք մինչև հիմա պապիկս պահել և աճեցրել է: Հորեղբայրս նաև աճեցրել է կարմիր վարդեր, որը հիմա բակում է, տանը աճեցրել է սուրճի ծառ: Ունենք փոքր նռան ծառ, որը աճեցրել է տատիկս: Ունենք <<Ագավա>> արևադարձային բույսը, <<բամբասանք>> անունով մի երկար բույս, ունենք փոքրիկ լիմոնի ծառ, կակտուսներ, կալա: 






Նախագծային շաբաթ
Այս մի շաբաթը մեզ մոտ նախագծային շաբաթ էր: Եվ կենսաբանության ժամին մենք քննարկում էինք <<Բնության մեջ կարևորը մարդն է, թե հենց բնությունը>> թեման: Յուրաքանչյուրս արտահայտում էինք մեր կարծիքները: Եվ մեր կարծիքով բնությունն է ստեղծել մարդուն և բնությունն ավելի կարևոր է: Սակայն հակասությունները շատ են, որովետև մարդն էլ պահպանում է բնությունը: Կենդանիները նույնսպես բնության մի մասնիկն են և այս դեպքում նույնպես ավելի կարևորը դա հենց բնությունն է: Բնությունը ստեղծել է կենդանիներին, կենդանիները ստեղծել են մարդկանց, իսկ մարդիկ ստեղծել են նոր տեխնլոգիաները:  


Երիկամներ, նրան կառուցվածքը և ֆունկցիան



Ենթաստամոքսային գեղձ
Նյութը տե՛ս այստեղ


Մարսողական համակարգ
Նյութը տե՛ս այստեղ



Ջրի դերը մարդու օրգանիզմում





Ծխելու վնասակարությունը տղամարդու օրգանիզմում




Արյուն
Արյան հիվանդություններ
Արյան շրջանառություն




Գտնել տեղեկություններ նյարդային հիվանդությունների վերաբերյալ, որոնք են դրամց առաջացման պատճառները և կանխարգելման:

Մարդու նյարդային համակարգը կազմված է կենտրոնական և ծայրամասային բաժիններից:
Ծայրամասային նյարդային հիվանդություն 
Բազմանյարդաբորբ

Բազմանյարդաբորբը նյարդերի բազմակի հիվանդությունն է: Կարող է առաջանալ որպես ինքնուրույն հիվանդություն, ինչպես նաև վարակիչ: Հատուկ խումբ են կազմում թունային բազմանյարդաբորբերը, որոնք առաջանում են մկնդեղով, սնդիկով, կապարով քրոնիկ, թունավորումներից, կենցաղային քիմիայի միջոցների ոչ ճիշտ օգտագործումից: Նյութափոխանակության խանգարումներից առաջացող բազմանյարդաբորբը հնարավոր է կանխել, եթե ժամանակին բուժվի հիմնական հիվանդությունը։ Թունային բազմանյարդաբորբից խուսափելու համար համապատասխան արտադրության համար մշակվել են տեխնիկայի անվտանգության կանոններ, որոնք հնարավորություն են տալիս կանխել թունավոր նյութերի թափանցումն օրգանիզմ։ Թունաքիմիկատների հետ աշխատելիս առաջացող բազմանյարդաբորբից կարելի է խուսափել, եթե կատարվեն դրանց օգտագործման հրահանգները։

Կենտրոնական նյարդային հիվանդություն
Ենթաոստանային արյունազեղում

Ենթաոստայնային արյունազեղում արյան կուտակումն է ենթաոստայնային տարածությունում, որն իրենից ներկայացնում է ոստայնենու և նրբենու միջև եղած տարածությունը։ Այն կարող է առաջանալ ինքնաբուխ կերպով՝ սովորաբար ուղեղային անոթալայնանքի պատռվածքի հետևանքով, կամ կարող է լինել գլխի վնասվածքի հետևանք։ ԵՈԱ դեպքում դիտվող ախտանիշերից են՝ հանկարծակի սկսված ուժեղ գլխացավը, գիտակցության մթագնումը, երբեմն նաև դիտվում են ցնցումներ։ Այս հիվանդության բուժումը կատարվում է շտապ նյարդավիրահատական միջամտության կամ ճառագայթային հսկողությամբ կատարվող միջամտությունների միջոցով, զուգակցված դեղորայքային կամ այլ միջոցների հետ, որոնք օգնում են կանխել կրկնությունը և բարդությունների զարգացումը։    

                                                                   
   Նկարագրել որևէ գեղձի ֆուկցիայի խանգարման հետևանքով առաջացած հիվանդություն, պատրաստել ուսումնական նյութ:
           
  Ներզատական գեղձերի ֆունկցիայի խանգարումներն ուղեկցվում են նրանց կողմից արտադրվող հորմոնների քանակի փոփոխությամբ, որն առաջացնում է բազմաթիվ ծանր հիվանդություններ։ Վաղ մանկական ներզատական գեղձի վահանագեղձի թերֆունկցիայի դեպքում զարգանում է գաճաճություն՝ կրետինիզմ հիվանդությունը, որի հիմնական նշաններն են կարճ հասակը, մտավոր թերզարգացումը, փքված որովայնը, ատամների անկանոնությունը, գունազրկված մաշկը և այլն։ Այդ գեղձի թերֆունկցիան հասուն շրջանում առաջացնում է լորձայտուց հիվանդությունը, որի ժամանակ նյութափոխանակության խանգարման, արյան ճնշման անկման, արյան դանդաղ հոսքի հետևանքով առաջանում է միջհյուսվածքային հեղուկի շատացում, դիտվում է այտուց, մաշկը չորանում ու դեղնում է, նկատվում է քնկոտություն, հիշողության վատացում։    Այն վայրերում, որտեղ ջրի ու սննդի մեջ քիչ է յոդը,վահանագեղձը գերաճում է, և զարգանում է տեղային խպիպ հիվանդություն։ Վահանագեղձի զանգվածի այդպիսի մեծացումն ունի հարմարողական նշանակություն՝ այն ավելի շատ հորմոն է արտադրում օրգանիզմի պահանջը բավարարելու համար։ Տեղային խպիպի կանխարգելման համար օգտագործում են յոդացված կերակրի աղ։ Վահանագեղձի գերֆունկցիայի դեպքում առաջանում է բազեդովյան հիվանդություն, որի ժամանակ նկատվում է կենտրոնական նյարդային համակարգի դրդունակության ու նյութափոխանակության բարձրացում, սրտխբոց, փքակնություն, մարմնի կշռի անկում։



Գտիր հետաքրքիր տեղեկություններ հյուսվածքների , բջիջների  կառուցվածքների վերաբերյալ:

                                                      Հյուսվածքներ
Հյուսվածքը բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ է։ Հյուսվածքները բաժանվում են չորս հիմնական խմբերի՝ էպիթելային հյուսվածք, շարակցական հյուսվածք, մկանային հյուսվածք, նյարդային հյուսվածք: Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու և կենդանիների մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ։ Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։ Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր դասավորված բջիջներից, որոնց արանքում առկա է մեծ քանակությամբ թելակազմ միջբջջային նյութ։ Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը,արյունը,ավիշը:  Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Վերջինիս կազմված է թելիկներից և հիմնական անձև նյութից։ Տարբերում են բուն շարակցական, աճառային և ոսկրային հյուսվածքներ։ Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից  և միջբջջային նյութից։ Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ։ Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։ Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Տարիքի մեծացման զուգընթաց ուղեկից բջիջների թիվը ավելանում է, իսկ նեյրոնները ընդհակառակը պակասում են։ Դա պայմանավորված է այն բանով, որ կյանքի ընթացքում նեյրոնների մի մասը մահանում է, իսկ նոր նեյրոններ չեն առաջանում: Նյարդային հյուսվածքը մտնում է գլխուղեղի,ողնուղեղի, նյարդային հանգույցների կազմության մեջ։

        Բջիջների կառուծվածքը
Բջիջը կազմված է տարբեր բաղադրամասերից, որոնք կենսագործունեության ընթացքում կատարում են առանձնահատուկ ֆունկցիաներ: Յուրաքանչյուր բջիջ կազմված է բջջապլազմայից և կորիզից։ Բջջապլազման կիսահեղուկ միջավայր է, որը բաղկացած է 2 հիմնական բաղադրամասերից՝ ցիտոպլազմայից և կարիոպլազմայից և պարունակում է բազմաթիվ օրգանոիդներ: Բուսական բջիջը արտաքինից պատված է բջջապատով, որը հիմնականում կազմված է ցելյուլոզից և պեկտինից։ Բջիջը միջավայրից կլանում է նյութեր և էներգիա, վերափոխում և օգտագործում է իր կենսագործունեության համար: Մարդու օրգանիզմը պատրաստված է մոտավորապես 200 տեսակի բջիջներից: Անկախ բջջի բազմությունից, կորիզավոր յուրաքանչյուր բջիջ կազմված է 3 հիմնական բաղկացուցիչ մասերից:   

                                                                
                                                                                                   
                                         








Ես կարողանում եմ
Ես կարողանում եմ տարբերել բույսերի, կենդանիների, սնկերի առանձնահատկությունները: Կարողանում եմ տարբերել միաբջիջ և բազմաբջիջ կենդանիները: Կարողանում եմ ուսումնասիրել բույսերի կառուծվացքը: Նաև կարողանում եմ խնամել բույսերին և կենդանիներին: Սովորել եմ ուսումնասիրել միաբջիջ կենդանիները՝ լուսային մանրադիտակով: Կարողանում եմ համացանցից հանձնարարված թեմայով տեղեկություններ դուրս գրել և նյութ պատրաստել:



Բակտերիաներ

Комментариев нет :

Отправить комментарий