Bright Green Bow Tie 😊 Գայանե Օհանյան (Gayane Ohanyan): Իրավունք

Իրավունք

Ընտրություններ
Ընտրության միջոցով տվյալ երկի քաղաքացիներն ընտրում են իրենց ներկայացուցիչներին և ղեկավարներին՝ նրանց լիազորելով իշխանությամբ: Ընտրությունը պետք է պարբերական բնույթ կրի, եթե պաշտոնյաները պատշաճ կերպով չկատարեն իրենց պարտականությունները, ապա ընտրողները հաջորդ ընտրությանը այլևս չեն քվեարկի նրանց օգտին: Ընտրության միջոցով ձևավորված պետական իշխանությունը համարվում է օրինական: Երաշխիք կարող է լինել միայն ազատ և արդար ընտրությունը: Ընտրությունը կարևորագույն դեր ունի ժողովրդավարական ներկայացուցչական իշխանություններ ձևավորելու համար: Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, հասարակական ծագումից, ունեն ընտրելու և ընտրվելու իրավունք: Ընտրողներն ընտրությանը մասնակցում են հավասար իրավունքներով: Յուրաքանչյուր ընտրող քվեարկության ժամանակ ունի մյուսներին հավասար թվով ձայն: Քվեարկությունը գաղտնի է, և ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն: Ընտրությունը նախապատրաստվում և անցկացվում է հրապարակայնորեն: Ընտրական հանձնաժողովի որոշումները հրապարակվում են: Քվեարկությունն անցկացվում է տեղամասային կենտրոնում: Համայնքի ղեկավար կարող է ընտրվել 25 տարին լրացած անձը: Համայնքի ավագանու անդամ կարող է ընտրվել 21 տարին լրացած անձը: Համայնքի ղեկավարն ու ավագանին, այդ թվում՝ Երևանի ավագանին, ընտրվում են չորս տարի ժամկետով:

Комментариев нет :

Отправить комментарий