Bright Green Bow Tie 😊 Գայանե Օհանյան (Gayane Ohanyan): Առողջագիտություն

Առողջագիտություն




Օտար Մարմին Շնչուղիներում

Նորմայում՝ կլման ակտի պահին շնչափողի մուտքը փակվում է և սննդային մնացորդները մտնում են կերակրափող: Հակառակ դեպքում մենք կխեղդվենք: Եթե այնուամենայնիվ որևէ բան հայտնվում է շնչափողում առաջացնում ռեֆլեկտոր հազ, որն ունի պաշտպանական նշանակություն:
 Հազի հրոցանման շարժումները օտար մարմինները  դուրս են բերում: Եթե օտար մարմինը ամբողջությամբ փակում է շնչուղիների լուսանցքը,  առաջանում է կտրուկ շնչարգելություն: Հիվանդը վեր է թռչում 2 ձեռքով բռնում կոկորդը, վախեցած հայացքով,  վախից չռված աչքերով, հայացքը  վախեցած արտահայտությամբ, ամեն կերպով փորձում  է շունչ քաշել: Տևում է շատ կարճ մեկից երկու րոպե,  օգնության բացակայության դեպքում հիվանդը կորցնում է գիտակցությունը, կարող է մահանալ:
Առաջին Օգնություն
Մոտենում ենք տուժածին հետևից, թիակների հետևից հարվածում թևի ափի հիմքով ներքևից վերև: Եթե էֆեկտը չկա, կիրառում ենք Հեյմլիկի մեթոդը՝մի ձեռքը բռունցք ենք անում, տուժածին գրկում մեջքի կողմից, բռունցքը դնում ստոծանի մասում, մյուս ձեռքով բռնում բռունցքը կատարում 3-4 անգամ հրոցանման շարժում, այդ ընթացքում մեր ուսով հարվածում թիկունքին:
Մինչև մի տարեկան երեխաների թիկունքին չի կարելի խփել, նրանց ոտքերից   բռնում ենք և  շրջելով` թափ տալիս:
Եթե կորցնում է գիտակցությունը պառկացնում ենք մեջքի վրա, բարձրանում  վրան և ստոծանին հրում դեպի վեր բռունցքներով:


ԹԵՄԱ 1
Հասկացություն օրգանիզմի մասին:

Մարդը, որպես կենդանի օրգանիզմ բնության մեջ և մարդածին միջավայր, դրանց փոխազդեցությունները

Առաջադրանքներ
  • Սահմանեք օրգանիզմ  հասկացությունը
  • Օրգանիզմը կենդանի մարմինն է, որը ունի հատկությունների ամբողջություն ինչով էլ այն տարբերվում է ոչ կենդանի նյութից: Օրգանիզմում բոլոր օրգանները աշխատում են մեկը բոլորի, բոլորը մեկի համար:

  • Ինչպես և ինչու է այն գործում որպես մի ամբողջություն
Օրգանիզմը գործում է որպես ամբողջություն, քանի որ նրանք կապված են իրար:

  • Ինչ բան է մարդածին միջավայրը
Մարդածին միջավայրը որտեղ մարդիկ տարբեր տեղեր են պատրաստում: Օրինակ՝ բնակարաններ, այգիներ, դպրոցներ և այլն:
  • Ինչպես է մարդածին միջավայր ազդում բնության վրա
Մարդն իր գործունեությամբ ակտիվորեն ազդում է շրջապատող բնական միջավայրի վրա, և այդ ազդեցությունը կարող է ունենալ թե՛ դրական, և թե՛ բացասական հետևանքներ։ Չորացվել և օգտագործվել են միլիոնավոր  ճահիճներ ու գերխոնավ հողատարածություններ, որի հետևանքով խիստ կրճատվել են հիվանդությունները, ոռոգվել են անապատային հողերը, զգալի քանակով անապատներ, ձորեր ու լեռնալանջեր կանաչապատվել ու անտառապատվել են, քաղաքներում, գյուղերում ու ավաններում ստեղծվել անտառագոտիներ։

Комментариев нет :

Отправить комментарий