Bright Green Bow Tie 😊 Գայանե Օհանյան (Gayane Ohanyan): января 2017

пятница, 13 января 2017 г.

Ճամբարային 5-րդ օրը

 Արդեն ավարտին է մոտենում ճամբարային առաջին շաբաթը: Ու մինչ բոլորը անհաբերությամբ սպասում էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի այցին, մենք որոշեցինք փոքրիկ շրջաց կատարելով ծանոթանալ տարբեր ջոկատների ճամբարային առօրյային:
Առաջինը այցելեցինք տիկին Ելենայի ջոկատ, որտեղ ճամբարականները աշխատում էին «Ձմեռային հեքիաթ» նախագծի շրջանակներում և պատրաստվում էին ճամփորդության դեպի Չարենցի կամար:
Հաջորդ կանգառը տիկին Սիլվայի ջոկատում էր: «Օտարագիր հայեր» նախագծի շրջանականերում սովորողները թարգմանում են հանճարեղ գրող Վիլիան Սարոյանի պատմվածքներից մի հատված, որը շուտով նաև կբեմադրվի:
Գիտամանկավարժական հավաքի ակտիվ նախապատրաստությունը էր ընդանում 10-րդ դասարանցիներից բաղկացած տիկին Նունեյի ջոկատում:
Չնայաց ճամբարային ակտիվ թոհուբոհին մաթեմատիկների և գիտակների ջոկատները ուղղակի տարված էին իրենց գործունեությամբ և նույնիսկ չնկատեցին իրենց նկարողներին:
Ավագ դպրոցը այսօր նաև հյուրեր ուներ, մեզ էին այցելել Հարավային դպրոցի 3-րդ դասարանցիները, ովքեր ընթերցելով ամենատարբեր գրքեր, առանձնացնում էին իրենց սիրելի հատվածները գրքերից և ստեղծում թվայնացվող գրքերի փաթեթ: