Bright Green Bow Tie 😊 Գայանե Օհանյան (Gayane Ohanyan): 2017

понедельник, 22 мая 2017 г.

Ավագ դպրոցի մասին

Մեզ համար ավագ դպրոցում սովորելը ավելի ազատ էր, հաճելի և հետաքրքիր: Այստեղ մեզ վերաբերվում են, որպես ավելի հասուն մարդկանց: Մենք ծանոթացանք նոր աշակերտների, նոր ուսուցիչների,նոր միջավայրի հետ: Ծանոթացանք սովորելու նոր մեթոդների հետ: Սկսեցինք աշխատել տարբեր նախագծերով: Ավագ դպրոցում ավելի ազատ է, փակ դռները ավելի քիչ են: Ավագը դպրոցում մենք կարողացանք ինքնահաստատվել և ինքներս մեր ղեկավարը լինել: Կարծում ենք, որ ճիշտ որոշում էր Ավագ դպրոց տեղափոխվելը, որովհետև միջին դպրոցում մենք մեզ ավելի փոքր էինք զգում, քան այստեղ:

Դոնա Թովմասյան, Գայանե Օհանյան

вторник, 7 февраля 2017 г.

Տերյանը` գրական հայերենի հիմադիր և հասարակական-քաղաքական գործիչ

Ինչպես գիտենք վաղը Վահան Տերյանի ծննդյան օրն է: Ես սկսեցի ուսումնասիրել  Տերյանի <<Մթնշաղի անուրջները>> ժողովածուն, կարդացի գրռթե բոլոր բանաստեղծությունները: Տերյանը այդ ժողովածուն նվիրել է սիրոն, քանի որ բանաստեղծությունները սիրո մասին է: Տերյանը եղել է հասարակական քաղաքական գործիչ, հայոց լեզվի ստեղծող և իր հայրենասիրական ստեղծագործությունները այսօր էլ հավատ և ուժ են ներշնչում ժողովրդի մեջ, երիտասարդները շարունակում են հաճույքով կարդալ իր գեղեցիկ բանաստեղծությունները: Տերյանը միշտ նվիրված է եղել իր հայրենիքին, շատ է սիրել իր ազգին, իր լեզուն: <<Լեզուն մշակույթի ամենանախնական նշանացույցն է, լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է և ազգը>> ասում է Տերյանը: Նա այնքան է սիրել իր հայրենիքը, որ ամենադժվարին պահին, պատերազմների ընթացքում թե ֆիզիկապես, թե գումարով և թե իր մեծ հոգով օգնում էր ժողովրդին: Տերյանը շատ բողոքներ է ներկայացրել նաև Հայաստանի տարածքները Թուրքիային հանձնելու նպատակով: <<Վերջ ի վերջո ես սկսում եմ գալ այն եզրակացության, որ մեր հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում  որ մենք դառնում ենք անընդունակ բան հասկանալու կամ անելու: Դա մի հիվանդագին սեր է, այդ չափով ենք մենք մոտենում ամեն ինչի և գուցե դրա համար անզոր ենք դառնում և մեռնում ենք վաղ>> ասում է Տերյանը: 

пятница, 13 января 2017 г.

Ճամբարային 5-րդ օրը

 Արդեն ավարտին է մոտենում ճամբարային առաջին շաբաթը: Ու մինչ բոլորը անհաբերությամբ սպասում էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի այցին, մենք որոշեցինք փոքրիկ շրջաց կատարելով ծանոթանալ տարբեր ջոկատների ճամբարային առօրյային:
Առաջինը այցելեցինք տիկին Ելենայի ջոկատ, որտեղ ճամբարականները աշխատում էին «Ձմեռային հեքիաթ» նախագծի շրջանակներում և պատրաստվում էին ճամփորդության դեպի Չարենցի կամար:
Հաջորդ կանգառը տիկին Սիլվայի ջոկատում էր: «Օտարագիր հայեր» նախագծի շրջանականերում սովորողները թարգմանում են հանճարեղ գրող Վիլիան Սարոյանի պատմվածքներից մի հատված, որը շուտով նաև կբեմադրվի:
Գիտամանկավարժական հավաքի ակտիվ նախապատրաստությունը էր ընդանում 10-րդ դասարանցիներից բաղկացած տիկին Նունեյի ջոկատում:
Չնայաց ճամբարային ակտիվ թոհուբոհին մաթեմատիկների և գիտակների ջոկատները ուղղակի տարված էին իրենց գործունեությամբ և նույնիսկ չնկատեցին իրենց նկարողներին:
Ավագ դպրոցը այսօր նաև հյուրեր ուներ, մեզ էին այցելել Հարավային դպրոցի 3-րդ դասարանցիները, ովքեր ընթերցելով ամենատարբեր գրքեր, առանձնացնում էին իրենց սիրելի հատվածները գրքերից և ստեղծում թվայնացվող գրքերի փաթեթ: