Bright Green Bow Tie 😊 Գայանե Օհանյան (Gayane Ohanyan): Դիջիթեք եքսպո 2016

суббота, 1 октября 2016 г.

Դիջիթեք եքսպո 2016


Ինչպես գիտենք, այս տարի սեպտեմբերի 30-ին մեկնարկեց «Դիջիթեք էքսպո 2016»-ը, որը ի դեպ թվով 12-րդն է: Կրթահամալիրը մեզ՝ իր սովորողներին ամեն տարի հնարավորություն է ընձեռնում մասնակցելու ցուցահանդեսին: Մենք սկսեցինք մեր պարային ֆլեշմոբով, պարեցինք բազմաթիվ ազգագրական պարեր: Իսկ հետո այնտեղ շրջեցինք ցուցահանդեսին ծանոթանալու համար: Տեսանք, որ իրագործվում են շատ հետաքրքիր խաղեր: Մարդիկ մոտենում էին տարբեր տաղավարներին
ծանոթանում ծրագրերին, մասնակցում խաղերին: Տեսանք, որ այնտեղ են նաև «Թումո» ստեղծարար կենտրոնի սվորողները, որոնք ցուցադրում էին իրենց հայտանգործությունները: Մի խոսքով, այսօր շատ հագեցած, հետաքրքիր և պարային օր էր:
    
 




Комментариев нет :

Отправить комментарий