Bright Green Bow Tie 😊 Գայանե Օհանյան (Gayane Ohanyan): Մակտուբ - ընթերցումներ

воскресенье, 15 мая 2016 г.

Մակտուբ - ընթերցումներ

Հատված առաջին
Աշակերտն ասաց.
-Բոլոր ուսուցիչներն ասում են, որ հոգևոր գանձերը ձեռք են բերվում անհատական փնտրտուքի շնորհիվ: Այդ դեպքում ինչո˚ւ ենք մենք այստեղ հիմա միասին: 
-
Դուք միասին եք, քանի որ անտառը միշտ ավելի դիմացկուն է, քան միայնակ ծառը,- պատասխանեց ուսուցիչը: Անտառը խոնավություն է պահպանում , հակադրվում է փոթորկին և օգնում է հողին արգասաբեր լինելու: Իսկ ի՞նչն է ծառին պինդ պահում, եթե ոչ նրա արմատները: Մի բույսի արմատները չեն կարող օգնել մյուսին` աճելու: Այն, որ մենք միասին ենք մի նպատակով, մարդուն հնարավորություն է տալիս աճելու իր սեփական կերպարին համապատասխան, և սա է նրանց ճանապարհը, ովքեր ուզում են միաձուլվել Աստծուն:
<<Այն, որ մենք միասին ենք մի նպատակով, մարդուն հնարավորություն է տալիս աճելու իր սեփական կերպարին համապատասխան, և սա է նրանց ճանապարհը, ովքեր ուզում են միաձուլվել Աստծուն:>> Իմ կարծիքով սա է այս պատմվածքի բանալին: Միասին լինելը, շրջապատով շրջապատված լինելը,  դա հնարավորություն է մարդու համար ինքնահաստատվելու և աճելու, գտնելու իր սեփական կերպարը, եսը:

Երբ ճանապարհորդը տասը տարեկան էր, մայրը ստիպեց նրան ֆիզիկական դաստիարակության կուրս անցնել: Վարժություններից մեկը պահանջում էր կամրջից գետը թռչել: Դասընթացի սկզբում նա վախից քարացել էր: Ամեն օր նա կանգնում էր շարքի վերջում և տանջվում, երբ իրենից առաջ կանգնածներից մեկը իր թռիչքն էր անում, քանի որ իր հերթը ավելի էր մոտենում: Մի անգամ մարզիչը նկատեց նրա վախը և ստիպեց նրան առաջինը թռչել: Չնայած նա դեռ վախեցած էր, բայց այդ ամենը այնքան արագ կատարվեց, որ վախը փոխարինվեց համարձակությամբ: Ուսուցիչն ասաց.
-
Հաճախ մենք մեզ թույլ ենք տալիս պահը կորցնել: Բայց կան դեպքեր, երբ պետք է քշտենք մեր թևքերը և լուծենք խնդիրը: Այսպիսի դեպքերում ավելի վատթար բան, քան հապաղումն է, չկա:
<<Հաճախ մենք մեզ թույլ ենք տալիս պահը կորցնել: Բայց կան դեպքեր, երբ պետք է քշտենք մեր թևքերը և լուծենք խնդիրը:>> Համաձայն եմ այս մտքի հետ, ամեն դեպքում ինչ էլ որ լինի, մենք յուրաքանչյուրս պետք է փորձենք լուծել մեր խնդիրը: Կյանքում անհնդատ վախենալով հաջողությունների չես հասնի: Ամեն մարդ պետք է փորձի լինել համարձակ, որպեսզի կարողանա հաղթահարել իր վախերը և խնդիրները:


Մի անգամ Բուդդան նստել էր իր աշակերտների հետ, երբ նրան մի մարդ մոտեցավ:
-Աստված գոյություն ունի˚,- հարցրեց նա:
-Այո՛, Աստված գոյություն ունի,- պատասխանեց Բուդդան:
Նախաճաշից հետո մի ուրիշ մարդ էլ հայտնվեց:
-Աստված գոյություն ունի˚,- հարցրեց նա:
- Ո´չ, Աստված գոյություն չունի,- պատասխանեց Բուդդան:
Օրվա վերջում մի երրորդ մարդ Բուդդային նույն հարցը տվեց, և նրա պատասխանն այսպիսին էր.
-Դու ինքդ պիտի քեզ համար որոշես:
-Ուսուցի´չ, բայց դա անմտություն է,- ասաց աշակերտներից մեկը,- դու ինչպե՞ս կարող ես երեք տարբեր պատասխան տալ միևնույն հարցին:
-Որովհետև նրանք տարբեր մարդիկ էին,- պատասխանեց Պայծառատեսը,- և ամեն մարդ հասնում է Աստծուն իր սեփական ճանապարհով, ոմանք` համոզվածությամբ, ոմանք`մերժմամբ, ոմանք էլ` երկմտանքով:
Այս պատմվածքի բանալի իմ կարծիքով այս հատվածն էր` <<ամեն մարդ հասնում է Աստծուն իր սեփական ճանապարհով, ոմանք` համոզվածությամբ, ոմանք`մերժմամբ, ոմանք էլ` երկմտանքով>>:  Ընտրել եմ այս հատվածը, քանի որ իմ կարծիքով մենք յուրաքանչյուրս պետք է ունենանք մեր ճանապարհը, մեր կարծիքը, և ուղղորդվենք դրանցով, ոչ թե շարժվենք ուրիշի թելադրանքով:

Մենք ամբողջությամբ զբաղված ենք ուրիշների սահմանած միջոցառումները ձեռնարկելով, արարքները գործելով և խնդիրները լուծելով: Մենք միշտ փորձում ենք ինչ-որ բան ծրագրել, ուրիշ մի բան լուծել և մի երրորդ բան բացահայտել: Այս ամենի մեջ ոչ մի անճշտություն չկա, վերջիվերջո հենց այսպես ենք մենք կառուցում և փոխում աշխարհը: Բայց Սքանչացումն էլ է կյանքի բաղկացուցիչ մասը: Որպեսզի ժամանակ առ ժամանակ կանգ առնես, որպեսզի ինքդ քեզնից փախչես և որպեսզի լուռ կանգնես Տիեզերքի առաջ : Որպեսզի ծնկի գաս հոգով ու մարմնով՝ առանց ինչ-որ բան խնդրելու, առանց մտածելու, նույնիսկ առանց շնորհակալ լինելու ինչ-որ բանի համար: Պարզապես, միայն ստանալու համար սիրո ջերմությունը, որ շրջապատում է մեզ: Այսպիսի պահերին կարող են անսպասելի արցունքներ գոյանալ, արցունքներ` ոչ այն է՝ ուրախության, ոչ այն է՝ տխրության: Մի´ զարմացեք դրա վրա: Դա նվեր է: Արցունքները մաքրում են ձեր հոգին:
Այս պատմվածքը ասում է, որ մենք ամենքս զբաղված ենք մեր աշխատանքով, անհնդատ ինչ-որ բան ենք ստեղծում, բացահայտում: Եվ այնպես չէ, որ դա սխալ է: Եվ իմ կարծիքով այս պատմվածքի բանալին այս տողն է  <<Բայց Սքանչացումն էլ է կյանքի բաղկացուցիչ մասը: Որպեսզի ժամանակ առ ժամանակ կանգ առնես, որպեսզի ինքդ քեզնից փախչես և որպեսզի լուռ կանգնես Տիեզերքի առաջ:>> Համաձայն եմ, քանի որ կյանք չի ձևավորվում և շարունակվում միայն աշխատանքով, կյանքը գունեղ դարձնելու համար պետք է ժամանակ առ ժամանակ կանգնել և մտածել ուրիշ բաների մասին՝ սիրո, ջերմության, ուրախության և տխրության մասին: 

Ուսուցիչն ասաց.
-
Եթե պիտի լաց լինես, լա´ց եղիր ինչպես երեխան: Երբ երեխա էիր, առաջին բաներից մեկը, որ իմացել ես կյանքում, լացն է, քանզի այն կյանքի բաղկացուցիչ մասն է: Երբեք մի´ մոռացիր, որ դու ազատ ես, և քո զգացմունքները ցուցադրելը բոլորովին էլ ամոթ չէ: Բղավոցը, բարձրաձայն լացը այնքան աղմուկ են ստեղծում, ինչքան դու ես ուզում, քանի որ այդպես լալիս են երեխաները, իսկ նրանք գիտեն իրենց սիրտը հանգստացնելու ամենաարագ միջոցը: Դու երբևէ ուշադրություն դարձրե˚լ ես, թե ինչպես են երեխաները դադարում լաց լինել: Նրանք դադարեցնում են լացը, որովհետև ինչ-որ բան շեղում է նրանց: Ինչ-որ բան կանչում է նրանց հերթական արկածին: Երեխաները շատ արագ են դադարում լաց լինել: Դու էլ կարող ես այդպես անել, բայց եթե լաց լինես այնպես, ինչպես երեխաները:
<<Երբ երեխա էիր, առաջին բաներից մեկը, որ իմացել ես կյանքում, լացն է, քանզի այն կյանքի բաղկացուցիչ մասն է: Երբեք մի´ մոռացիր, որ դու ազատ ես, և քո զգացմունքները ցուցադրելը բոլորովին էլ ամոթ չէ:>> Այո, լացը  դա մեր կյանքի մի մասն է, և ամոթ չէ, որովհետև այն նույնպես զգացմունքը է, որը հնարավոր չէ զսպել: Նաև համաձայն  եմ այն տողերի հետ, որ հեղինակը ասում է, ավելի լավ է լաց լինես երեխայի նման, քանի որ երեխան շուտ է դադարում լաց լինել: Երեխաները շուտ են դադարում լաց լինել, երբ  ամեն ինչ իրենց ցանկությամբ է լինում, կամ ինչ-որ բան շեղում է նրանց:

Ճանապարհորդը նախաճաշում է իր կին - ընկերոջ` Ֆորտե Լաուդերդեյլում փաստաբանի հետ: Հարևան սեղանից շատ եռանդուն մի հարբեցող համառորեն նրան ընթրիքի հրավեր էր անում: Զայրացած ընկերը հարբեցողին խնդրում է իրեն հավաքել: Բայց նա պատասխանում է. 
-
Ինչո˚ւ, ես սիրո մասին խոսում եմ այնպիսի միջոցով, ինչը երբեք չի կիրառի ոչ մի սթափ մարդ: Ես երջանիկ եմ և փորձում եմ շփվել օտարի հետ: Ի˚նչ վատ բան կա դրա մեջ:
-
Հիմա հարմար ժամանակ չէ,- ասում է կինը:
-
Դուք կարծում եք, որ կա հատուկ ժամանակ` երջանկությունն արտահայտելու համա՞ր:
Այս խոսքերից հետո հարբած մարդը հրավեր ստացավ կնոջ սեղանից:

Իմ կարծիքով այս պատմվածքի բանալին այս նախադասությունն է <<- span="">Դուք կարծում եք, որ կա հատուկ ժամանակ` երջանկությունն արտահայտելու համա՞ր:>>: Երջանիկ լինելու համար հատուկ ժամանակ չկա:
Երջանկություն այն զգացմունքներից է, որը չես կարող նշանակել հատուկ ժամանակով: Երրջանկությունը պետք է լինի միշտ, առանց դադարի:

Ուսուցիչն ասաց.
-Մենք պետք է հոգ տանենք մեր մարմնի մասին: Դա Սուրբ Հոգու տաճարն է և արժանի է մեր հարգանքին ու սիրուն: Մենք պետք է լավագույնս օգտագործենք մեր ժամանակը: Մենք պետք է պայքարենք մեր երազանքների համար և համառ լինենք մինչև վերջ: Բայց մենք չպետք է մոռանանք, որ կյանքը կազմված է փոքրիկ հաճույքներից: Դրանք հայտնվել են այստեղ, որպեսզի ազդեն մեզ վրա, օգնեն մեզ մեր որոնումներում և մեր ամենօրյա պայքարից հանգստի պահեր հատկացնեն : Երջանիկ լինելը մեղք չէ: Ոչ մի վատ բան չկա ժամանակ առ ժամանակ սննդակարգի, քնի և երջանկության որոշված կանոնները շաշտելու մեջ: Մի ´ քննադատիր ինքդ քեզ, եթե երբեմն քո ժամանակը վատնում ես չնչին բաների վրա: Դրանք փոքրիկ հաճույքներ են, որ խթանում են մեզ:
Այս պատմվածքի բանալին իմ կարծիքով այս տողերն էին`<<Մի ´ քննադատիր ինքդ քեզ, եթե երբեմն քո ժամանակը վատնում ես չնչին բաների վրա: Դրանք փոքրիկ հաճույքներ են, որ խթանում են մեզ: >> Համաձայն եմ, երբեմն պետք է օգտվես կյանքի փոքրիկ հաճույքներից, պետք է կյանքին թեթև նայես և երջանիկ ապրես:

Դաշնակահար Արթուր Ռուբինշտեյնը Նյու-Յորքի առաջնակարգ ռեստորաններից մեկում նախաճաշից ուշացավ: Ընկերները սկսեցին անհանգստանալ, բայց Ռուբինշտեյնը վերջապես հայտնվեց մի շքեղ շիկահեր տիկնոջ հետ, որ երեք անգամ տարիքով փոքր էր նրանից: Որոշակի չափով իր ժլատությամբ հայտնի լինելով` նա զարմացնեց իր ընկերներին` պատվիրելով ամենաթանկ անտրեկոտը և խիտ բույր ուեցող շատ եզակի մի գինի: Երբ նախաճաշն ավարտվեց, նա ժպիտով վճարեց հաշիվը:
-
Ես տեսնում եմ, թե դուք որքան զարմացած եք,- ասաց Ռուբինշտեյնը: -Բայց այսօր ես եղել եմ իմ փաստաբանի մոտ` կտակս ձևակերպելու համար: Ես իմ հարստության մեծագույն մասը թողել եմ դստերս ու բարեկամներիս և մեծահոգաբար բարեգործական նվիրատվություններ եմ արել: Բայց հանկարծ հասկացա, որ ես կտակում չկամ, ամբողջը գնում է ուրիշներին: Այնպես որ, ես որոշել եմ իմ հանդեպ շռայլ լինել:
<<Ես իմ հարստության մեծագույն մասը թողել եմ դստերս ու բարեկամներիս և մեծահոգաբար բարեգործական նվիրատվություններ եմ արել: Բայց հանկարծ հասկացա, որ ես կտակում չկամ, ամբողջը գնում է ուրիշներին: Այնպես որ, ես որոշել եմ իմ հանդեպ շռայլ լինել:>> Այս պատմվածքի բանալին, այս հատվածն է: Հեղինակը ասում է, որ այդ մարդը շատ ժլատ է եղել, և չի կամեցել այդ ունեցվածքը ուրիշին: Սակայն հետո հասկացել է, որ չի կարելի ժլատ լինել, և իր հարստությունը բաժանել է ընկերներին, բարեկամներին և երեխաներին:

Մինչ ուսուցիչը ճամփորդում էր` տարածելով Աստծո խոսքը, տունը, որտեղ ապրում էր նա իր աշակերտների հետ, այրվեց: 
-
Նա տունը մեզ թողեց, իսկ մենք բավարար չափով չհոգացինք դրա համար,- ասաց աշակերտներից մեկը:
Նրանք անհապաղ սկսեցին նոր տուն կառուցել այրվածի տեղում, բայց ուսուցիչն ավելի շուտ վերադարձավ, քան ենթադրում էր, և տեսավ, թե ինչ են անում:
-
Այսպիսով, իրերը նոր տուն են փնտրում,- երջանիկ ասաց նա:
Աշակերտներից մեկը զարմացած հայտնեց նրան, թե իրականում ինչ է եղել. տեղը, որտեղ նրանք միասին ապրում էին, կրակի բաժին էր դարձել:
-
Ես չեմ հասկանում,- ասաց ուսուցիչը,- ես տեսնում եմ տղամարդկանց, ովքեր հավատով են լցված և կյանքի մի նոր էջ են բացում: Նրանք, ովքեր կորցրել են ողջ ունեցածը, ավելի լավ վիճակում են, քան շատ ուրիշներ, քանի որ այս պահից սկսած` իրերը կարող են միայն կատարելագործվել:
Այս պատմվածքի բանալին սա է՝<<Նրանք, ովքեր կորցրել են ողջ ունեցածը, ավելի լավ վիճակում են, քան շատ ուրիշներ, քանի որ այս պահից սկսած` իրերը կարող են միայն կատարելագործվել:>> Այս պատմվածքը ուզում է ասել, որ ով լցված է հավատով ասծտո դեմ, նա կկարողանա ավելի ու ավելի կատարելագործվել:

Ուսուցիչն ասաց.
-
Եթե դու ճամփորդում ես քո երազանքների ճանապարհով, ապա դրան պատրաստ եղիր: Դուռը, որը կարելի է որպես գայթակղություն օգտագործել, օրինակ` «Դա բոլորովին այն չէ, ինչ ես ուզում էի», բաց մի´ թող, Այս նախադասությունն արդեն իր մեջ պարտության սերմեր է պարունակում: Անցի´ր քո ճանապարհը, եթե անգամ քո քայլերը հստակված չեն, եթե անգամ դու գիտես, որ դա կարող էիր ավելի լավ անել: Եթե դու քո հնարավորությունները ներկայում ընդունում ես, կասկած չկա, որ կկատարելագործես ապագայում: Բայց եթե դու ժխտում ես, որ սահմանափակումներ ունես, ապա երբեք դրանցից չես ազատագրվի: Քո ճանապարհին համարձակ կանգնիր և մ´ի վախեցիր ուրիշների քննադատությունից: Եվ որ ամենակարևորն է, թույլ մի´ տուր քեզ ինքնաքննադատությունից կաթվածահար լինել: Աստված քեզ հետ է քո անքուն գիշերներին և կմաքրի քո արցունքներն իր սիրով: Աստված խիզախների հետ է:
Իմ կարծիքով այս պատմվածքի բանալին այս հատվածն էր՝ <<Եթե դու քո հնարավորությունները ներկայում ընդունում ես, կասկած չկա, որ կկատարելագործես ապագայում: Բայց եթե դու ժխտում ես, որ սահմանափակումներ ունես, ապա երբեք դրանցից չես ազատագրվի: Քո ճանապարհին համարձակ կանգնիր և մ´ի վախեցիր ուրիշների քննադատությունից:>> Եթե մարդ ինքն իրեն սահմանափակում է մի որոշ չափով, ապա նա չի կարող առաջ շարժվել և չի կարողանա հասնել իր նպատակին: Իսկ եթե մարդ համարձակություն է ունենում անհնդատ առաջ շարժվելու, նա անպայման մի օր հաջողության կհասնի: Նպատակներն իրագործելու համար յուրաքանչյուրս պետք է լինենք մի քիչ խիզախ և համարձակ: Եվ եթե մի օր սխալվես, չկագնես, այլ առաջ շարժվես այդ սխալը ուղղելով:

Ուսուցիչն ու իր աշակերտները ճամփորդում էին և ճանապարհին այնպես դուրս եկավ, որ ի վիճակի չեղան սնվելու, ինչպես որ հարկն է: Ուսուցիչը ոմանց խնդրեց, որ գնան ու ուտելիք հայթայթեն: Աշակերտները վերադարձան օրվա վերջում: Ամեն մեկը բերել էր այնքան, որքան ի վիճակի էր եղել ձեռք բերելու ուրիշների բարեգործության արդյունքում՝ մրգեր, որոնք արդեն փչանալու ենթակա էին, չորացած հաց և դառը գինի: Աշակերտներից մեկը , այնուամենայնիվ, բերել էր մի ամբողջ պարկ հասած խնձոր:
-
Ես պետք է մի բան անեի, որպեսզի օգնեի իմ ուսուցչին ու եղբայրներիս,- ասաց նա՝ բոլորին բաժանելով խնձորները:
-
Որտեղի՞ց ես գտել այսքանը,- հարցրեց ուսուցիչը:
-
Գողացել եմ,- ասաց նա: Մարդիկ փչացած ուտելիք էին տալիս, չնայած գիտեին, որ Աստծո խոսքն ենք տարածում:
-
Կորիայստեղից քո խնձորներով հանդերձ և այլևս չվերադառնաս,- ասաց ուսուցիչը: Նա, ով գողություն է անում ինձ համար, ինձնից է գողանում:
<<Նա, ով գողություն է անում ինձ համար, ինձնից է գողանում:>> Այս պատմվածքը ուզում է ասել, որ ինչ էլ կյանքում, որ լինի չպետք է գողություն անել, պետք է դիմակայել այնքանով, ինչքան, որ ունես, և ինչքան, որ տրամադրում են:


Հատված երկրորդ
Մենք աշխարհ ենք գալիս  մեր  երազանքների և իդեալների որոնման համար:  Հաճախ  մենք անհնար ենք դարձնում այն, ինչ մեր հնարավորությունների սահմանում է: Երբ  սխալվում ենք,  զգում ենք, որ   վատնել  ենք  մեր  ժամանակը՝ մի ափ հեռավորության վրա փնտրտուք անելով:  Մենք մեղադրում ենք մեզ սխալների,  մեր որոնումների  անօգտակարության համար և մեր իսկ կողմից ստեղծած խնդիրների համար:  Ուսուցիչն ասում է.
- Չնայած գանձը  կարող է թաղված լինել քո իսկ տան տակ,  դու այն կգտնես միայն,  եթե սկսես փնտրել: Եթե Պետրոսը  չզգար մերժման ցավը,  նա Եկեղեցու  գլուխ  չէր ընտրվի:  Եթե անառակ որդին  չվատներ ամեն ինչ,  նրա ապաշխարությունը  հոր  համար տոն չէր դառնա:  Մեր կյանքում  կան առանձնահատուկ  իրեր,  որոնց  վրա որպես կնիք գրված է . «Դու  իմ արժեքը կգիտակցես միայն  այն ժամանակ, երբ  կկորցնես  ինձ  ու կվերագտնես:   Լավ չէ, երբ  փորձում ես  կարճացնել ուղին»:
«Դու  իմ արժեքը կգիտակցես միայն  այն ժամանակ, երբ  կկորցնես  ինձ  ու կվերագտնես:   Լավ չէ, երբ փորձում ես կարճացնել ուղին»: Համաձայն եմ այս մտքի հետ, մենք յուրաքանչյուրս փորձում ենք գտնել գործի ամենակարճ և ամենահեշտ ուղղին: Իսկ երբ սխալվում ենք, կարծում ենք թե անիմաստ ժամանակ վատնեցինք այդ սխալը գործելով: Չնայած կարծում եմ, որ դա այդքան էլ այդպես չէ:  Սխալը որոշ հարցերում ավելի շատ մեզ օգնում է քան վնաս հասցնում: Հենց սխալների վրա ենք մենք սովորում և փորձում ընկնել ճիշտ ուղղու վրա: Կարծում եմ ժամանակը նույնպես այդպես է, երբ կորցնում ենք, վատնում ենք, մեզ թվում է, որ այն անիմաստ էր, սակայն որոշ ժամանակ հետո հասկանում ենք, որ այդ վատնած ժամանակը այդքան էլ անիմաստ չէր, որ այդ վատնած ժամանակի միջոցով մենք բացահայտեցինք և սովորեցինք ավելի ու ավելին:

Ուսուցիչը  հանդիպեց իր սիրելի աշակերտին և հարցրեց, թե ինչպես է  նրա հոգևոր առաջընթացը: Աշակերտն ասաց, որ ինքը  հիմա ընդունակ է իր օրվա  ցանկացած պահը  նվիրելու  Աստծուն:
- Այսպես, ուրեմն՝  քեզ մնացել է  ներել քո թշնամուն, - ասաց ուսուցիչը:
Աշակերտը վախեցած նայեց ուսուցչին և ասաց.
- Բայց դա պարտադիր չէ:  Ես չարություն չեմ տածում իմ թշնամու հանդեպ:
-Ի՞նչ ես կարծում` Աստված քո հանդեպ չարություն տածո՞ւմ է, - հարցրեց ուսուցիչը:
- Իհարկե, ո′չ, - պատասխանեց աշակերտը:
- Այնուամենայնիվ, դու ողորմածություն  ես խնդրում նրանից, չէ՞:  Նույն կերպ  վարվիր  և քո  թշնամու հետ, եթե անգամ դու նրա հանդեպ չարությամբ  չես համակված: Ներող մարդու սիրտը  մաքուր է և անուշաբույր:
Այս հատվածն է այս առակի բանալին` <<Նույն կերպ  վարվիր  և քո  թշնամու հետ, եթե անգամ դու նրա հանդեպ չարությամբ  չես համակված: Ներող մարդու սիրտը  մաքուր է և անուշաբույր:>> Համաձայն եմ, եթե զգում ես, որ դիմացինդ իրականում զղջում է իր արածի համար իհարկե պետք է ներողամիտ լինես: Կարծում եմ ներողամտությունը վատ բան չէ, քանի որ այդ դեպքում մարդը դառնում է ավելի բարի, իսլ սիրտը ավելի մաքուր է լինում:

Երիտասարդ Նապոլեոնը  քամուց  տարուբերվող   եղեգնի նման  դողում էր  Տուլոնի  կատաղի ռմբակոծությունների ժամանակ:  Մի զինվոր, այդ պահին տեսնելով  նրան,  մի ուրիշ զինվորի ասաց.
- Նայի′ր, նա վախենում է մահից:
-Այո′,  վախենում եմ,- պատասխանեց Նապոլեոնը,- բայց ես շարունակում եմ պայքարել:  Եթե  դուք իմ վախի կեսն անգամ զգայիք,  հիմա փախել էիք:
Ուսուցիչն ասում է.
- Վախը  փոքրոգության նշան չէ: Հենց այդ վախն է մեզ հնարավորություն տալիս կենսական իրավիճակների առջև ուժեղ և արժանապատիվ լինելու: Նա, ով ճաշակել է վախի զգացումը  և գործել՝ թույլ չտալով վախին  ընկճել իրեն, հաստատում է իր խիզախությունը: Բայց նա, ով  դժվարին իրավիճակում հաշվի չի առում  վտանգը, հաստատում  է միայն սեփական  անպատասխանատվությունը:
Կարծում եմ այս հատվածն է առակի բանալին <<Հենց այդ վախն է մեզ հնարավորություն տալիս կենսական իրավիճակների առջև ուժեղ և արժանապատիվ լինելու: Նա, ով ճաշակել է վախի զգացումը  և գործել՝ թույլ չտալով վախին  ընկճել իրեն, հաստատում է իր խիզախությունը: Բայց նա, ով  դժվարին իրավիճակում հաշվի չի առում  վտանգը, հաստատում  է միայն սեփական  անպատասխանատվությունը:>> Համաձայն եմ այս մտքի հետ, ով դեռ մարդը չի զգացել վախի զգացողությունը, նա այդպես էլ վախկոտ կմնա և չի փոխվի կյանքի ընթացքում: Իսկ այդ տհաճ զգացողությունը ապրած մարդը կարծում եմ, որ գոնե մի քիչ ձեռք բերած կլինի խիզախություն և ուժ:

Ճանապարհորդը  Սուրբ Հովհաննեսի  տոնին է.  վրաններ,  նետաձիգներ  ու ազգային ուտեստներ:  Հանկարծ ծաղրածուն սկսում է  ընդօրինակել նրա շարժումները:  Մարդիկ ծիծաղում են, ծիծաղում  է նաև օտարականը և   ծաղրածուին հրավիրում սուրճի:
- Կենդանի′  եղիր,-հայտարարում  է ծաղրածուն:-Եթե  դու կենդանի ես, դու պետք է ձեռքերդ թափահարես,  ամենուր թռչկոտես,  աղմկես, ծիծաղես  ու խոսես մարդկանց հետ:  Որովհետև կյանքը մահվան  ճիշտ հակապատկերն է:  Մեռնելով  դու հավետ մնում ես  միևնույն դիրքում: Եթե դու չափից ավելի  լուռ ես, դու չես ապրում:
<<Կյանքը մահվան  ճիշտ հակապատկերն է:  Մեռնելով  դու հավետ մնում ես  միևնույն դիրքում: Եթե դու չափից ավելի  լուռ ես, դու չես ապրում:>> Համաձայն եմ մարդ իր կյանքը պետք է թեթև  ուրախ և զվարթ ապրի, սառը, քարացած ապրելով կարծում եմ ոչ մեկ իր կյանքից ոչինչ չի հասկանում: Յուրաքանչյուր մարդ հենց ինքն պետք է վառ գույներով ներկի կյանքը և վայելի այն, ձեռք բերի մեծ շրջապատ, ընկերներ, և որոնց հետ կարողանա խոսել, ծիծաղել:

Մի  անգամ՝ առավոտյան,  աշակերտն ու ուսուցիչը   գնում էին դաշտով:  Աշակերտը հարցրեց, թե ինչ սննդակարգ է  հարկավոր  մաքրության հասնելու համար:  Չնայած ուսուցիչը միշտ ասում էր, որ  ամեն սնունդ  սուրբ է,  աշակերտը  դրան  չէր հավատում:
- Պիտի լինի մի հատուկ  ուտելիք, որ մեզ մոտեցնում է Աստծուն,- ասում էր աշակերտը:  
- Լավ,  գուցե դու ճիշտ ես:  Օրինակ՝  ահա այն սնկերը,- ասաց  ուսուցիչը:
Աշակերտը  հուզվեց՝  մտածելով, որ սնկերը  պիտի  իրեն տան  մաքրություն և պայծառացում: Բայց երբ  կռացավ,  որ մեկը պոկի,  սարսափած բղավեց.
- Սրանք թունավոր են: Եթե  ես սրանցից  մեկն անգամ ուտեմ,  անմիջապես  կմեռնեմ:
- Այդ դեպքում  ես ուրիշ ուտելիք չգիտեմ, որ քեզ  այդքան արագ  տանի Աստծո մոտ,- պատասխանեց ուսուցիչը:
<<- nbsp="" o:p="">
- Այդ դեպքում  ես ուրիշ ուտելիք չգիտեմ, որ քեզ  այդքան արագ  տանի Աստծո մոտ,- պատասխանեց ուսուցիչը:>> Առակում աշակերտը ցանակնում էր հասնել աստծուն, ուսուցիչը ասաց, որ եթե ուտի այդ սունկը ապա կգնա աստծու մոտ: Ընտրել եմ այս տողերը և կարծում եմ, որ սյն ուզում է մեզ սովորեցնել, որ այն ինչքան տրվում է յուրաքանչյուրիս, պետք է բավարարվենք դրանով և ժամանակից առաջ չնկնենք:

1981 թվականի ձմռանը ճանապարհորդն իր տիկնոջ հետ զբոսնում էր Պրահայի փողոցներով, երբ  տեսավ, որ մի տղա  մոտակա շենքերի գծանկարն է անում: Օտարականին դուր եկան տղայի  էտյուդները, և նա որոշեց  գնել դրացից մեկը:  Երբ նա վճարում էր դրամը, նկատեց, որ տղան  առանց ձեռնոցների է աշխատում, այնինչ դրսում  -20 աստիճան էր:
- Ինչո˚ւ ձեռնոց չես դնում,- հարցրեց նա:
- Որպեսզի  կարողանամ մատիտով նկարել:
Նրանք մի քիչ էլ խոսեցին Պրահայի մասին: Ապա  տղան առաջարկեց  անվճար նկարել ճանապարհորդի  տիկնոջ դիմանկարը: Մինչ վերջինս սպասում էր, որ տղան ավարտին հասցնի  այն, ճանապարհորդը հասկացավ, որ տարօրինակ մի բան է կատարվել. նա մոտ հինգ րոպե խոսել է տղայի հետ, բայց իրենցից  և ոչ մեկը  մյուսի լեզվով չի խոսել:  Նրանք  գործածել են ժեստերի լեզուն,  ժպիտներ  ու դիմախաղ,  և ինչ-որ մեկի հետ շփվելու ցանկությունը  հնարավորություն է տվել նրանց՝  մտնելու  առանց խոսքերի հաղորդակցվելու աշխարհը:
<<Նրանք  գործածել են ժեստերի լեզուն,  ժպիտներ  ու դիմախաղ,  և ինչ-որ մեկի հետ շփվելու ցանկությունը  հնարավորություն է տվել նրանց՝  մտնելու  առանց խոսքերի հաղորդակցվելու աշխարհը:>> Կարծում եմ, որ այս տողերն են առակի բանալին: Համաձայն եմ այս մտքի հետ, եթե մարդ ցանկություն է ունենում դիմացինի հետ շփվելու, կարևոր չէ նրանք նույն լեզվով են խոսում միմյանց հետ, թե ոչ: Նրանք կարող են ուրախ դիմախաղով էլ շփվեն, ժպիտներով, բայց կարևորը ցանկությունը լինի:

Ընկերը բերել էր Հասանին  երազանքների դռան մոտ, որտեղ  մի կույր  մարդ  ողորմություն էր խնդրում:
- Այս կույր մարդը  մեր երկրի ամենաիմաստուն մարդն է,- ասաց ընկերը:
- Ինչքան ժամանակ է, որ կույր ես,- հարցրեց Հասանը:
- Ծնված օրից,- պատասխանեց կույրը:
- Իսկ ինչպե˚ս ես  այդքան իմաստուն դարձել:
- Քանի որ ես իմ կուրությունը չէի ընդունում,  փորձում էի  աստղագետ դառնալ,- ասաց կույրը:  Բայց որովհետև ես չէի կարող տեսնել երկինքը,  ստիպված էի պատկերացնել աստղերը, արևը և գալակտիկաները: Եվ որքան  ես թափանցում էի Աստծո  արարչագործության մեջ, այնքան  ավելի էի մոտենում Նրա  իմաստնությանը:
<<Եվ որքան  ես թափանցում էի Աստծո  արարչագործության մեջ, այնքան  ավելի էի մոտենում Նրա  իմաստնությանը:>>


Հատված երրորդ
Ուսուցիչն ասաց.
- Դու պատրաստ չես փնտրելու Աստծո բացատրությունը:  Դու կարող ես լսել գեղեցիկ բառեր,  բայց դրանք հիմնականում դատարկ բառեր են:  Այդպես էլ դու կարող ես սիրո մասին մի ամբողջ հանրագիտարան կարդալ՝  չիմանալով, թե ինչ է սերը: Ոչ ոք երբեք չի կարող  ապացուցել, որ Աստված գոյություն ունի:  Կյանքում որոշակի բաներ  պարզապես պետք է զգացվեն և երբեք չբացատրվեն: Սերը մի բան է:  Աստված, որ սեր է,  նույնպես  այդպիսի  բան է:  Հավատը  մանկության  փորձառությունն է  հենց այնպիսի մոգական իմաստով, ինչպիսին մեզ սովորեցնում է  Հիսուսը. «Երեխաները  Աստծո արքայությունն են:  Աստված երբեք  քո գլուխը չի մտնի: Դուռը, որ  օգտագործում է նա, քո սիրտն է»:
<<Ոչ ոք երբեք չի կարող  ապացուցել, որ Աստված գոյություն ունի:  Կյանքում որոշակի բաներ  պարզապես պետք է զգացվեն և երբեք չբացատրվեն: >> Համաձայն եմ այս մտքի հետ: Կարծում եմ մենք յուրաքանչյուրս ունենք շատ զգացմունքներ, զգացողություններ, որոնք չենք կարող ապացուցել կամ բառերով բացատրել: Սերը, ուրախությունը, ինչու չէ նաև տխրությունը այդ զգացմունքները բոլորը չեն, որ կարողանում են բառերով բացատրել, սակայն կարողանում են զգալ տալ դիմացինին: Այդպես էլ աստվածն է, շատ մարդիկ հավատում են աստծո գոյությանը, սակայն նրանք չեն կարող դա ապացուցել, դա ուղակի պետք է զգալ:

Աբբահայրն ասում է, որ  աբբահայր  Ջուզեպպեն  այնքան շատ է աղոթել, որ դադարել է անհանգստանալ որևէ  բանի համար. ասել է թե, նրա  բոլոր  կրքերը հաղթահարված են: Այս խոսքերը  հասան Սցետի մենաստանի  իմաստուններից մեկի ականջին, ով   հավաքել էր իր բոլոր աշակերտներին երեկոյան ընթրիքից  հետո:
- Դուք լսեցիք, որ  ասվեց, թե  աբբահայր Ջուզեպեն  այլևս գայթակղություններ  չունի, որ պայքարի դրանց դեմ,- ասաց նա:- Պայքարի պակասից հոգին թուլանում է: Եկեք խնդրենք Աստծուն, որ աբբահայր   Ջուզեպպեին  մի հզոր  գայթակղություն ուղարկի:  Ու եթե նա ընդունակ լինի այդ գայթակղության առաջն առնելու, մենք կխնդրենք մեկ ուրիշը, և այդպես շարունակ: Եվ երբ նա կսկսի պայքարել գայթակղության դեմ, մենք կաղոթենք, որ նա երբեք չասի. «Աստված, հեռացրու այս սատանային»: Մենք  կաղոթենք, որ դրա փոխարեն նա խնդրի. «Աստված, ինձ ուժ տուր՝ հաղթելու չարին» :


Օրվա մեջ կա մի պահ՝ երեկոյան  ժամը, երբ  տեսանելիությունը  դժվարանում է։ Լույսն ու խավարը խառնվում են, և ոչինչ միանգամայն լուսավոր չէ, միանգամայն խավար չէ:Շատ    հոգևոր ավանդույթներում  այդ պահը սուրբ է համարվում:  Կաթոլիկական   սովորույթը ուսուցանում է մեզ,  որ երեկոյան ժամը վեցին մենք պետք է ասենք՝ «Ողջույն Մարիամ»:  Ինկերի սովորության համաձայն՝ եթե մենք կեսօրին հանդիպում ենք մեր բարեկամին և մնում նրա հետ մինչև երեկո,   պետք է ամեն ինչ նորից սկսենք՝  «Բարի  երեկո»  ասելովնրան։  Աղջամուղջին  ստուգվում է մարդու և մոլորակի  միջև եղած հավասարակշռությունը:  Աստված խառնում է մութն ու լույսը, որպեսզի տեսնի՝ Երկիր մոլորակն  այդքան խիզախություն ունի  արդյոք պտտվելու: Եթե Երկիրը մթությունից վախեցած չէ, գիշերը  նահանջում է. հաջորդ օրը դարձյալ շողում է արևը:
<<Աստված խառնում է մութն ու լույսը, որպեսզի տեսնի՝ Երկիր մոլորակն  այդքան խիզախություն ունի  արդյոք պտտվելու: Եթե Երկիրը մթությունից վախեցած չէ, գիշերը  նահանջում է. հաջորդ օրը դարձյալ շողում է արևը:>> Համաձայն եմ այս մտքի հետ: Ես սիրում եմ երեկոյան ժամը, երբ լույսն ու մութը խառնվում է իրար: Մութն ու լույսը միմյաց խառնվելով, կարծես կռվեն միմյանց հետ և եթե լույսը հաղթում է, առավոտյան լինում  է պայծառ և արևոտ օր:

Գերմանացի փիլիսոփա Շոպենհաուերը  քայլում էր Դրեզդենի  փողոցներով՝ փնտրելով  իրեն հուզող հարցերի  պատասխանը:  Անցնելով  lհրապարակով՝  նա որոշում է մի քիչ նստել  և նայել ծաղիկներին:  Այդ տարածքի բնակիչներից մեկը հետևում էր փիլիսոփայի  տարօրինակ պահվածքին և ոստիկան է կանչում: Մի քանի րոպե անց սպան մոտենում է  Շոպենհաուերին:
- Ո՞վ ես դու,- կոպտորեն հարցնում է նա:
Շոպենհաուերը ոտքից գլուխ չափում է ոստիկանին և ասում.
- Եթե Դուք կարողանաք օգնել ինձ՝ գտնելու այդ հարցի պատասխանը,  ես հավետ շնորհակալ կլինեմ  Ձեզ:

<< Ո՞վ ես դու,- կոպտորեն հարցնում է նա:
Շոպենհաուերը ոտքից գլուխ չափում է ոստիկանին և ասում.
- Եթե Դուք կարողանաք օգնել ինձ՝ գտնելու այդ հարցի պատասխանը,  ես հավետ շնորհակալ կլինեմ  Ձեզ: Կարդալով  այս հատվածը հասկացա որ  Շոպենհաուերը հիշողությունը կորցրել էր և չգիտեր թե ով  է նա, սակայն շատ էր ուզում իմանալ:
Իմաստնություն փնտրող  մարդը որոշեց լեռը բարձրանալ, քանի որ նրան ասել էին, որ Աստված հայտնվում է այնտեղ ամեն երկու տարին մեկ: Իր  այնտեղ եղած  առաջին տարվա ընթացքում  նա կերավ այն ամենն, ինչ  հողը կարող էր առաջարկել:  Ի վերջո  ուտելիքն սպառվեց, և նա ստիպված էր  վերադառնալ քաղաք:
- Աստված անազնիվ է,- բացականչեց նա: - Մի՞թե   չգիտեր, որ ես մի ամբողջ տարի սպասում էի, որ լսեմ Իր ձայնը:  Ես քաղցած եմ  և պետք է վերադառնամ քաղաք:
Այդ պահին հայտնվեց հրեշտակը։
- Աստված  շատ է ուզում  խոսել քեզ հետ,- ասաց հրեշտակը։
- Ամբողջ տարին Նա կերակրեց քեզ: Նա հուսով էր, որ դրանից հետո դու ինքդ  կսկսես  արտադրել քո  ուտելիքը: Էլ ի՞նչ ես ուզում: Եթե մարդը ի վիճակի չէ  պտուղ աճեցնելու  իր ապրած տեղում, նա պատրաստ չէ խոսելու Աստծո  հետ:
<<Եթե մարդը ի վիճակի չէ  պտուղ աճեցնելու  իր ապրած տեղում, նա պատրաստ չէ խոսելու Աստծո  հետ:>> Համաձայն եմ այս մտքի հետ: Կարծում եմ յուրաքանչյուր մարդ պետք է վաստակի իրենը, այլ ոչ թե ապրի ուրիշների հաշվին: Ուրիշների հաշվին ապրելով մարդը կործանում է իրեն, քանի որ բոլորը չեն որ միշտ կարող են օգնել: Իսկ երբ չօգնեն, չդիմանալով մարդ ուժասպառ կլինի: Այս առակում նույնպես, եթե մարդ չի կարողանուկ ինքնոևրույն վաստակել, ապա նա չի կարողանա խոսել աստծո հետ:

Մարդիկ ասում են.
-Ուրեմն՝ մարդու ազատությունը   ստրկության  իր նախընտրած տեսակի ընտրության մեջ է:  Ես աշխատում եմ ութ  ժամ, և եթե պարգևատրություն  ստանամ, կաշխատեմ տասներկու ժամ:  Ես ամուսնացել եմ և արդեն ինձ համար ժամանակ չունեմ: Ես  փնտրում էի  Աստծուն և այժմ  պետք է հաճախեմ  պաշտամունքային հավաքների, մեսսաների և այլ  կրոնական արարողությունների:  Այն,  ինչ կարևոր է կյանքում՝ սեր, աշխատանք,  հավատ, անհետանում է՝ վերածվելով ծանր բեռան, որը շատ դժվար է տանել:  Ուսուցիչ ասում է.
- Միայն  սերն է մեզ փախուստի  հնարավորություն տալիս:  Միայն սերն է ստրկությունը վերածում ազատության:  Եթե մենք չենք կարող սիրել, ավելի լավ է կանգ առնենք:  Հիսուսն ասում է. «Ավելի լավ է՝ մի աչքից կույր լինենք, քան մեր ամբողջ մարմինը ոչնչանա խավարի մեջ»:  Դաժան է  ասված:  Բայց ճշմարտություն է:

<< «Ավելի լավ է՝ մի աչքից կույր լինենք, քան մեր ամբողջ մարմինը ոչնչանա խավարի մեջ»:  Դաժան է  ասված:  Բայց ճշմարտություն է: >> Համաձայն եմ այս խոսքերի հետ, մարդ ինչքան էլ իմանա սիրելն ինչ է, սիրի, չպետք է կուրանա, քանի որ այն մի օր կոչնչացնի նրան:

Ճգնավոր մեկը  մի ամբողջ տարի պաս էր պահում և սնունդ էր ընդունում շաբաթը միայն մի անգամ:  Այդ զոհողությունից հետո նա խնդրեց Աստծուն՝  բացատրել   իրեն Աստվածաշնչի  կոնկրետ մի գլխի  ճշմարիտ իմաստը:  Ի պատասխան  նա ոչինչ չլսեց:
- Ժամանակի ինչպիսի՜ կորուստ,- ինքն իրեն ասաց ճգնավորը:- Ես  այնքան շատ բան տվեցի, իսկ Աստված  անգամ  չպատասխանեց: Ավելի լավ է՝ թողնեմ այս փորձերը  և գտնեմ մի  հոգևորականի, ով գիտի գլխի  իմաստը:
Այդ պահին հայտնվեց հրեշտակը և ասաց.
-Տասներկուամսյա  քո  պասը  նրա համար  էր, որ ստիպեր քեզ հավատալու,  թե դու ավելին  ես, քան մյուսները,  և Աստված դատարկ մարդուն չի պատասխանում: Բայց  երբ դու համակերպվեցիր և սկսեցիր ուրիշի օգնությունը փնտրել,  Աստված ուղարկեց ինձ:
Եվ  հրեշտակը բացատրեց այն, ինչ նա  ուզում էր:
<<Տասներկուամսյա  քո  պասը  նրա համար  էր, որ ստիպեր քեզ հավատալու,  թե դու ավելին  ես, քան մյուսները,  և Աստված դատարկ մարդուն չի պատասխանում: Բայց  երբ դու համակերպվեցիր և սկսեցիր ուրիշի օգնությունը փնտրել,  Աստված ուղարկեց ինձ:>> Ինձ շատ դուր եկավ այս հատվածը: Այս հատվածը կարդալով հասկանում և սովորում ես լինել ավելի համբերատար, քանի որ անհամբերությունը լավ բանի չի բերում: Սովորեցնում է լինել ուժեղ և համբերատար և մի օր հաջողությունը ինքն իրեն կգա:

Ուսուցիչն ասում է.
-Բացատրեմ ձեզ, թե ինչպես են ձևավորվել մի  շարք բառեր, որպեսզի պարզ լինեն դրանց իմաստները:  Վերցնենք «preoccupation» («մտահոգություն») բառը:  Այն կարող է բաժանվել ՝ «pre» և «occupation»  մասերի: Դա նշանակում է քեզ զբաղեցնել  մի հոգսով, նախքան  դրա  կարիքը  լինելը: Դա նշանակում է հոգալ մի բանի մասին, որը դեռ չի պատահել։  Ողջ տիեզերքում ո՞վ   ունի այնպիսի ունակություն, որ իր համար հոգս  ստեղծի, այն,ինչը դեռ չի պատահել: Երբեք մի´ մտահոգվեք:  Ուշադի´ր եղեք ձեր  բախտի և ձեր ուղու հանդեպ:  Սովորե´ք ամեն ինչ, որ ձեզ պետք է իմանալ, որպեսզի  տիրապետեք ձեզ վստահված  փայլատակող թրին:  Ուշադրությո´ւն դարձրեք, թե ինչպես են կռվում ձեր ընկերները, ձեր ուսուցիչները և  ձեր թշնամիները:  Բավարար չափով մարզվե´ք, բայց սարսափելի սխալներ մի´ գործեք՝ ենթադրելով, թե դուք գիտեք՝ ինչպիսի հարված է մտադիր հասցնել ձեզ ձեր հակառակորդը:
Կարդալով առակը հասկացա, որ այն սովորեցնում է լինել ուշադիր կյանքի հանդեպ: Եվ իմ կարծիքով սա է գլխավոր իմաստը <<Ողջ տիեզերքում ո՞վ   ունի այնպիսի ունակություն, որ իր համար հոգս  ստեղծի, այն,ինչը դեռ չի պատահել: Երբեք մի´ մտահոգվեք:  Ուշադի´ր եղեք ձեր  բախտի և ձեր ուղու հանդեպ:  Սովորե´ք ամեն ինչ, որ ձեզ պետք է իմանալ, որպեսզի  տիրապետեք ձեզ վստահված  փայլատակող թրին:>> Համաձայն եմ ոչ մի մարդ չի ցանկանա հոգս ստեղծել իր համար, քանի որ կարծում եմ յուրաքանչյուր մարդ ցանկանում է ազատվել իր հոգսերից: Համաձայն եմ նաև այն մտքի հետ, որ հեղինակը ասում է, որ պետք է ուշադիր լինենք մեր ուղղու հանդեպ, քանի որ եթե ճիշտ ուղղին չնտրենք, չենք լինի նաև երջանիկ:

Սկսվում է ուրբաթը,  Դուք գնում եք  տուն,  վերցնում  լրագրերը, որոնք ի վիճակի չեք եղել շաբաթվա ընթացքում կարդալու: Առանց ձայնի միացնում եք հեռուստացույցը:  Դնում եք ձայներիզը: Վերցնում  եք  հեռակառավարման վահանակը, որպեսզի մի ալիքից մյուսը  փոխեք, միաժամանակ փորձում եք թերթել լրագրերի էջերը և երաժշտություն լսել: Թերթերում ոչ մի նորություն չկա,  հեռուստացույցով  ծրագրերը կրկնվում են,  իսկ ձայներիզն արդեն մի հարյուր  անգամ լսել եք:  Ձեր կինը  զբաղված է երեխաներով՝  զոհելով իր երիտասարդ տարիները, առանց հասկանալու, թե ինչու է այդպես վարվում:  Դուք  տարվում եք այն գայթակղությամբ, թե երևի դա է կյանքի ուղին:  Ո´չ,  դա   չէ կյանքի  ճանապարհը:  Կյանքը   ոգևորություն  է:  Փորձեք հիշել, թե  Դուք  որտեղ եք թաքցրել Ձեր ոգևորությունը:  Վերցրեք Ձեր կնոջն ու երեխաներին և  նորից  գտե´ք  այն, քանի դեռ ուշ չէ:  Սերը երբեք ոչ ոքի  ետ չի պահել սեփական երազանքների  իրագործումից:
<<Կյանքը   ոգևորություն  է:  Փորձեք հիշել, թե  Դուք  որտեղ եք թաքցրել Ձեր ոգևորությունը:  Սերը երբեք ոչ ոքի  ետ չի պահել սեփական երազանքների  իրագործումից:>> Կարծում եմ կյանքը առանց հետաքրքրության անիմաստ է: Համաձայն եմ, մենք պետք է ոգևորությամբ և սիրով լցնենք մեր կյանքը, այն ուղղակի կդառնա անհետաքրքիր: Շատերն են կարծում, որ միապաղաղ կյանքով ապրելը դա կյանքի ուղղին է, սակայն իմ կարծիքվ դա կախված է մարդու ցանկությունից: Սերը նույնպես, շատերը կարծում են, որ սիրելով նա չի կարող անել այն, ինչ ցանկանում է: Սակայն ես նույնպես այդպես եմ կարծում ինչպես հեղինակը, սերը երբեք ետ չի պահել երազանքների իրագործումից:


Ծննդյան տոների նախաշեմին  ճանապարհորդը և նրա կինը  ամփոփում էին  ավարտին մոտեցող տարին:  Պիրենեյան  գյուղակի  միակ ռեստորանում՝ ընթրիքի սեղանի շուրջ,  ճամփորդը բողոքում էր, որ չի գնացել այն ուղով, որով պիտի գնար իր կարծիքով:  Կինը  ակնդետ նայում էր ռեստորանը  զարդարող  Սուրբ Ծննդյան տոնածառին:  Ճանապարհորդը մտածեց, որ  կինն էլ տարված չէ զրույցով, և փոխեց թեման:
- Տոնածառի լամպերը հրաշալի են, չէ՞:
- Այո´, այդպես է,- պատասխանեց կինը:- Բայց եթե դու ուշադիր նայես, կտեսնես, որ  մի  փունջ  լամպերի մեջ կա  մեկը,  որ վառված է:  Ինձ  թվում է՝  փոխանակ  շնորհակալությամբ ու շողշողացող  փունջ լամպերի  տեսանկյունից նայես  անցնող տարվան,  դու կենտրոնացել ես  այն միակ լամպի վրա, որը  չի լուսավորում:
<<Ինձ  թվում է՝  փոխանակ  շնորհակալությամբ ու շողշողացող  փունջ լամպերի  տեսանկյունից նայես  անցնող տարվան,  դու կենտրոնացել ես  այն միակ լամպի վրա, որը  չի լուսավորում:>> Մարդն է կառուցում իր կյանքը` ով ինչպես կուզի: Մելը կյանքը նայում է ուրախ, զվարթ, լուսավոր տեսանկյունից, իսկ մյուսը տխուր, գորշ և մութ: նույնը տոնածառի խաղալիքներն են, մարդն է որոշում նայի լուսավոր խաղալիքին, թե անլույս, ակրված խաղալիքին:

-Նայի´ր փողոցն անցնող այս համեստ, սուրբ մարդուն,- ասաց սատանան մի  ուրիշ սատանայի: - Ես մտադիր եմ՝ գնամ ու գրավեմ նրա սիրտը:
-Նա չի լսի քեզ, քանի որ  մտազբաղ է  սուրբ  բաների շուրջ,- ասաց նրա գործընկերը:   Բայց սատանան,  իր սատանայական  սովորական շտապողականությամբ,  Գաբրիել  հրեշտակապետի  կերպարանքով  հայտնվեց սուրբ մարդու առջև:
-Ես եկել եմ օգնելու քեզ,- ասաց նա:
- Դուք  հավանաբար ինձ շփոթել եք ուրիշի հետ,- պատասխանեց սուրբը:- Ես իմ կյանքում  ոչինչ չեմ  արել, որպեսզի արժանանամ  հրեշտակի ուշադրությանը:
Եվ նա շարունակեց իր  ճամփան՝  չիմանալով   անգամ, թե   ինչից է հրաժարվել:
<<- nbsp="">>  Մարդիկ կան, որ այնքան սուրբ են, որ նույնիսկ հրեշտակի շորերով սատանան չի կարողանում արժանանալ նրա ուշադրությանը:

Հատված չորրորդ
Ճանապարհորդի ընկերուհին  գնացել էր Բրոդվեյում  ներկայացում  դիտելու և ընդմիջմանը դուրս  եկավ՝ ինչ-որ բան խմելու:  Նախասրահը լիքն էր, մարդիկ ծխում էին,  զրուցում և խմում:  Դաշնակահարը նվագում էր, բայց ոչ ոք  նրա երաժշտությանը ուշադրություն չէր դարձնում:  Ճանապարհորդի ընկերուհին խմիչքը  գլուխն էր քաշում և ուսումնասիրում երաժշտին:  Վերջինս   խեղճ  ու կրակ մեկն էր  երևում,  ուղղակի իր գործն էր անում  և սպասում էր ընդմիջմանը, որ ավարտի: Հերթական  հաջորդ բաժակից հետո, արդեն  մի  քիչ  գինովցած,  կինը  մոտեցավ  դաշնակահարին ու բացականչեց.
- Դուք ոնց որ պարանոցի ցավ լինեք:  Ինչո՞ւ  պարզապես  Ձեզ համար չեք նվագում:
Դաշնակահարը զարմացավ: Եվ ապա սկսեց նվագել այն երաժշտությունը, որն ինքը սիրում  էր: Մի քանի րոպե անց  սրահը քարացավ: Երբ նվագն ավարտվեց,  որոտընդոստ ծափահարություններ  հնչեցին:
<< -Դուք ոնց որ պարանոցի ցավ լինեք:  Ինչո՞ւ  պարզապես  Ձեզ համար չեք նվագում:>> Այս տողերն եմ ընտրել, որպես բանալի, որովհետև կարծում եմ, որ ամեն մարդ իր գործը պետք է հաճույքով անի: Պետք է ընտրի այն մասնագիտությունը, որը որ իսկապես կանի սիրով և ոչ միայն իր համար, այլ նաև բոլորի: Այդ մարդը ուղղակի գործի համար նվագում էր և ոչ մեկ իրեն չեր լսում, բայց երբ սկսեց նվագել իր սիրելի երաժշտությունը ավելի հավեսով բոլորը սկսեցինք լսել և ծափահարել նրան:

Սուրբ  Ֆրանցիսկուս Ասսիզիենացին  բավական հայտնի երիտասարդ էր, երբ որոշեց  ամեն ինչ թողնել  ետևում  և զբաղվել  իր կյանքի գործով:  Սուրբ  Կլերը  երիտասարդ, գեղեցիկ կին էր,  երբ  միանձնուհի   դառնալու երդում տվեց:  Սուրբ Ռայմոնդ  Լուլլացին  արդեն  գիտեր  իր ժամանակի մեծ   մտածողներին, երբ  առանձնացավ մենաստանում:  Հոգևոր  որոնումները  ամեն ինչից բարձր են,  դա  կոչ է:  Նա,  ով   թաքնվում է  դրա ետևում, որպեսզի իր խնդիրներից  խուսափի,  շատ հեռուն չի գնա:   Աշխարհաթող լինելը   լավ չէ,  եթե դու  ի վիճակի չես  ինչ-որ մեկի հետ ընկերանալու:  Աղքատ մնալու երդում տալը  ոչինչ չի նշանակում, եթե   դու  քո գոյատևման համար   ի վիճակի  չես միջոցներ  հայթայթելու:  Եվ   ոչ մի նշանակություն չունի  այն  փաստը, որ համեստ կդառնաս,   չէ՞ որ դու արդեն վախկոտ ես:  Մի բան է  ինչ-որ բան ունենալը և հրաժարվելը, մի այլ բան՝  ոչինչ  չունենալ և  քննադատել նրանց, ովքեր ունեն:  Թույլ մարդուն հեշտ է անմնացորդ  բարեգործություն   քարոզելը, բայց դրանից ի՞նչ օգուտ: Ուսուցիչն ասում է. «Գովաբանե´ք  Աստծո  գործը: Հաղթե´ք ինքներդ ձեզ՝  ինչպես դուք կանգնած եք աշխարհի առաջ»:
<<Հաղթե´ք ինքներդ ձեզ՝  ինչպես դուք կանգնած եք աշխարհի առաջ»: >> Ես նույնպես այդպես եմ կարծում, մարդ առանց շրջապատի, ընկերների աղքատ է, կյանքը անիմաստ է: Չնայած կարծում եմ, որ ընկերներ և շրջապատ ձեռք բերելը դա հենց կախված է մարդու ցանկությունից: Իսկ եթե մարդու մոտ դրա ցանկությունն էլ չկա, ուրեմն նա իրականում վախկոտ է: Յուրաքանչյուրս պետք է փորձենք հաղթել կյանքի այդ փորձությունները, հակառակ դեպքում ամբողջ կյանքներս կմնանք վախկոտ և աղքատ, չենք ունենա մի այնպիսի մեկը, որ կարողանանք օգնել կամ խորհուրդ հարցնել:

Հեշտ է  դժվար լինելը:  Այն ամենը, ինչ անում ենք,  մեզ մարդկանցից հեռու պահելն   ու այսկերպ  տառապանքներից  խուսափելն  է:  Այդ  ուղին անցնելիս մենք  սերը փորձության չենք ենթարկում,  չենք հիասթափվում,  չենկործանվում մեր երազանքները:  Ծանր լինելը հեշտ է:  Մենք չենք  անհանգստանում  այն հեռախոսազանգերի   համար, որ  պետք է անենք,  այն մարդկանց համար,  ովքեր մեզանից խնդրում են օգնություն   ու բարեգործություն, որոնք  պետք է ավելանան: Դժվար լինելը հեշտ է:  Մենք  պարզապես պետք է պատկերացնենք, որ ապրում ենք  փղոսկրե ապարանքում և երբեք լաց չլինենք:   Մենք պետք է անցկացնենք մեր մնացած կյանքը՝ պարզապես  մեր դերը խաղալով: Հեշտ է դժվար լինելը:  Մենք մի բան պետք է անենք. հրաժարվենք  ամեն լավից, ինչ առաջարկում է կյանքը:
<<Հեշտ է  դժվար լինելը:  Այն ամենը, ինչ անում ենք,  մեզ մարդկանցից հեռու պահելն   ու այսկերպ  տառապանքներից  խուսափելն  է:>> Կյանքը լցված է դժվար փորձություններով և մենք ամենքս պետք է փորձենք հաղթահարել: Կյանքի ընթացքում պետք է ձեռք բերենք` հավատարմություն, ընկերասիրությունը: Պետք է փորձենք հաղթահարել կյանքի ամեն դժվարությունները, հաղթահարել և վայելել այդ հաղթահարածը:

Հիվանդն ասում է իր բժշկին
- Վախն իշխում է ինձ և  խլել է իմ ամբողջ ուրախությունը:
- Այստեղ՝ իմ  սենյակում,  մի մուկ կա, որ  կրծում է իմ  գրքերը,- ասաց  բժիշկը:- Եթե ես վախեցնեմ   մկանը,  նա կթաքնվի ինձանից, և իմ կյանքը կերածվի մկան որսի: Դրա փոխարեն  ես իմ լավագույն   գրքերը կարող եմ տեղափոխել եմ մի ապահով տեղ  և  նրան  թույլատրել, որ  կրծի մնացածները:  Այսկերպ  նա մուկ է  մնում ինձ համար  և  հրեշ չի դառնում:  Մի քանի բաների´ց վախեցեք և  Ձեր  ամբողջ վախը  դրանց  վրա կենտրոնացրեք:  Այդպես   կարևոր գործերի հանդիպելիս Դուք  կարող եք ուժեղ լինել:
<<Մի քանի բաների´ց վախեցեք և  Ձեր  ամբողջ վախը  դրանց  վրա կենտրոնացրեք:  Այդպես   կարևոր գործերի հանդիպելիս Դուք  կարող եք ուժեղ լինել:>> Համաձայն եմ, վախը մի մեծ փորձություն է, որ կարծում եմ կարող ենք հաղթահարել բոլորս և նույնիսկ դրանից վախենալով: Հենց վախի շնորհիվ է, որ կարողանում ենք ազատվել, հաղթահարել և դառնալ ավելի ուժեղ: Վախը հաղթահարելու համար մենք պետք է կենտրոնանանք դրա վրա, մտածենք տարբերակներ ազատվելու և այդքանից հետո համոզված եմ յուրաքանչյուրս կլինենք ավելի ուժեղ և ինքնավստահ:

Ուսուցիչն ասաց.
- Հաճախ ավելի հեշտ է սիրել, քան  սիրվել:  Մենք դժվարությամբ ենք ընդունում  ուրիշների  օգնությունն ու  աջակցությունը:  Մեր անկախ մնալու բոլոր փորձերը   ուրիշներին  զրկում են իրենց սերը  մեր հանդեպ արտահայտելու  հնարավորությունից: Շատ ծնողներ իրենց ծերության ժամանակ  զրկում են իրենց զավակներին  ծնողի հանդեպ իրենց  սերն  ու  աջակցությունը  դրսևորելու  հնարավորությունից, որ ստացել են   զավակները  մանկության տարիներին: Շատ  ամուսիններ  (և կանայք),  երբ  դժբախտությունը բախում է նրանց  դուռը, ամաչում են  ուրիշներից կախված լինելու համար:  Արդյունքում սիրո գետը չի հոսում:  Դուք  պետք է ինչ-որ մեկից  ընդունեք  սիրո կոչը:  Դուք պիտի թույլ տաք  ուրիշներին՝ օգնելու ձեզ, որպեսզի ուժ ունենաք առաջ գնալու:  Եթե դուք   խոնարհությամբ  ու  մաքրությամբ  ընդունում եք  այդպիսի սերը,  հասկանում եք, որ Սերը  միայն չի տալիս կամ միայն  վերցնում.  դա  տեղի է ունենում  միաժամանակ: 
<<Դուք  պետք է ինչ-որ մեկից  ընդունեք  սիրո կոչը:  Դուք պիտի թույլ տաք  ուրիշներին՝ օգնելու ձեզ, որպեսզի ուժ ունենաք առաջ գնալու:  Եթե դուք   խոնարհությամբ  ու  մաքրությամբ  ընդունում եք  այդպիսի սերը,  հասկանում եք, որ Սերը  միայն չի տալիս կամ միայն  վերցնում.>> Համաձայն եմ, մենք ինքներս թույլ չենք տալիս դիմացինին, որպեսզի մեզ օգնեն, սիրով լցվեն մեր հանդեպ, քանի որ ամաչում ենք: Սակայն այդպես ամաչելով, կվերանա աշխարհից հավատարմությունը և սերը: Եթե մենք թույլ տանք, որ մեր դիմացինը մեզ սիրի, օգնի և նաև հակառակը աշխարհը կլցվի սիրով և հավատարմությամբ:

Եվան զբոսնում էր  Եդեմական  այգում, երբ հանդիպեց օձին:
- Կե՛ր այս խնձորը,- ասաց օձը:
Եվան, Աստծուց դաս առած, հրաժարվեց:
- Կե´ր այս խնձորը,- պնդեց օձը,- և  դու կդառնաս ավելի գեղեցիկ  քո ամուսնու համար:
- Դա ինձ պետք չէ,- պատասխանեց Եվան,- նա, բացի ինձանից, ուրիշ մեկին չունի:
- Իհարկե  ունի,- ծիծաղեց    օձը:
Քանի որ  Եվան չհավատաց, օձը  տարավ նրան  բլրի գագաթը,  ուր մի ջրհոր կար:
- Նա  այնտեղ՝  ներքևում է,  հենց այդտեղ է  թաքցրել նրան Ադամը,- ասաց օձը:
Եվան   ներքև  նայեց  և ջրի մեջ  տեսավ գեղեցիկ կնոջ արտացոլանքը:  Ապա նա կերավ  օձի  առաջարկած խնձորը:
<<Եվան   ներքև  նայեց  և ջրի մեջ  տեսավ գեղեցիկ կնոջ արտացոլանքը:  Ապա նա կերավ  օձի  առաջարկած խնձորը:>> Կարծում եմ, որ յուրարքնաչյուրս չպետք է հավատանք մեր դիմացինին, քան դեռ չգիտենք թե ով է նա: Մենք պետք է հավատանք միայն մեր հարազատներին կամ նրանցմ ում իսկապես գիտենք, որ մեզ հավատարիմ են:

Հատվածներ  «Նամակներ  իմ սրտին»  գրքից.  «Ի´մ սիրտ,  ես երբեք  չեմ քննադատի  և դատի քեզ: Ես երբեք  չեմ ամաչի  այն ամենի համար,  ինչ դու կասես:  Ես գիտեմ, որ դու Աստծո  սիրած զավակն ես,  և որ  Նա  շրջապատել է քեզ վսեմ ու  սիրով լի  լույսով:  Ես   հավատում եմ քեզ, ի´մ սիրտ:   Ես  միշտ քո  համախոհն եմ, և ես  քեզ համար  միշտ պիտի օրհնություն  խնդրեմ իմ  աղոթքներում:  Ես միշտ խնդրում եմ, որ  դու  քեզ անհրաժեշտ  օգնությունն  ու  աջակցությունը  գտնես: Ես  հավատում եմ քեզ, ի´մ սիրտ:   Ես  հավատում եմ, որ դու  քո սերը կտարածես բոլոր  նրանց վրա, ովքեր  արժանի են  դրան և կամ ունեն դրա կարիքը:  Իմ  ուղին քո ուղին է,  և  այսպես  միասին մենք  կհասնենք Սուրբ Հոգուն:  Ես խնդրում եմ քեզ. վստահի´ր ինձ:   Իմացի´ր ՝ ես  սիրում եմ քեզ  և ջանում եմ քեզ ազատություն  տալ, որ  կօգնի քեզ՝ շարունակելու  ուրախ  բաբախելու  իմ կրծքի տակ:  Ես  իմ   կարողացածը  կանեմ  քեզ համար,  որպեսզի դու  անհարմարություն չզգաս,  որ շարունակ  շրջապատում եմ քեզ»:
<<Ես  հավատում եմ քեզ, ի´մ սիրտ:   Ես  հավատում եմ, որ դու  քո սերը կտարածես բոլոր  նրանց վրա, ովքեր  արժանի են  դրան և կամ ունեն դրա կարիքը: >> Կարծում եմ առակի բանալին սա է, այս տողերով հեղինակը ուզում է ասել, որ պետք է հավատաս, սիրես քո հոգուն և սրտին, քանի որ սիրտդ և հոգիդ են ուղեկցում քեզ: Առակի մեջ հեղինակը խնդրում էր սրտին, որ հավատարիմ մնա իրեն, չդավաճանի և չկործանի իրեն: Հեղինակը խորհուրդ է տալիս լսել սրտի խոսքերին, քանի որ նա է տանում կյանքի ճիշտ ճանհապարով, իսկ չլսելով հնարավոր է մի օր կործանվես: Բայց նաև ասում է, որ պետք է ուշադիր լինես, քանի որ եթե հավատարիմ չմնաս սրտիդ, իսկ ինքն էլ հավատարիմ չմնա  քեզ, հնարավոր է, որ հենց ինքն էլ կործանի քեզ:

Ուսուցիչն ասաց.
- Միանգամայն բնական է, որ  երբ մենք որոշում ենք մի բան անել,  կարող է անսպասելի կոնֆլիկտ  առաջանալ: Բնական է, որ մենք  այդ կոնֆլիկտի արդյունքում կարող ենք  վիրավորվել:  Վերքերը բուժվում են.  դրանցից մնում են միայն սպիները, իսկ  դրանք  ոգեշնչող են:   Այդ սպիները մեզ հետ են մինչև մեր կյանքի վերջը և մեզ մեծօգնություն են ցույց տալիս:  Եթե  որևէ  իրավիճակում,  անկախ նրանից, թե ինչ պատճառով,  դեպի անցյալը վերադառնալու մեր ցանկությունն  ուժեղանում է, պարզապես պետք է  նայենք այդ սպիներին: Սպիներ մնում են նաև ձեռնաշղթաներից և մեզ հիշեցնում  բանտային սարսափները.  այդ   հիշողություններով էլ մենք գնում ենք առաջ:

Կորնթոսցիներին ուղղված իր թղթում սուրբ   Պողոսն  ասում է մեզ, որ քաղցրությունը  սիրո ամենակարևոր  հատկանիշներից մեկն է:  Երբեք մի մոռացե´ք՝  սերը քնքուշ է:  Դաժան   հոգին  թույլ չի տալիս, որ Աստծո ձեռքն   այն ծեփի Իր ցանկություններին համապատասխան:  Ճանապարհորդը  գնում էր հյուսիսային   Իսպանիայի մի նեղ արահետով, երբ տեսավ  մի մարդու, որ  փռվել էր  ծաղկահյուս անկողնում:
- Դուք չե՞ք ճզմում այս ծաղիկները,- հարցրեց ճանապարհորդը:
- Ոչ,- պատասխանեց մարդը,- ես  ընդամենը  փորձում եմ  մի քիչ քաղցրություն  վերցնել նրանցից:
<<Քաղցրությունը  սիրո ամենակարևոր  հատկանիշներից մեկն է:  Երբեք մի մոռացե´ք՝  սերը քնքուշ է>> Համաձայն եմ, առանց քաղցրության, սերը չի կարող լինել: Առակում ճանհապարորդը այնքան էր սիրում ծաղիկներին, որ գնացել և պառկել էր նրանց վրա, որպեսզի քաղցրություն ստանար: Կարծում եմ, որ հավատարմությունը, սերը, ընկերությունը դրանք բոլորը առաջանում են քաղցրությունից և քնքշությունից:

Ուսուցիչն ասաց.
- Ամեն օր աղոթե´ք,  եթե անգամ ձեր աղոթքները  անբարբառ են  ու ոչինչ չեն խնդրում և  դժվարությամբ  կարող են հասկացվել: Աղոթելը  սովորությո´ւն դարձրեք:  Եթե սկզբում դժվար է, որոշե´ք ձեզ համար.  «Ես  այս շաբաթ  ամեն օր պիտի աղոթեմ»:  Եվ  նորացրե´ք  ձեր խոստումը  այդ յոթ օրերի ամեն հաջորդ օրը:  Հիշե´ք,  որ դրանով ոչ միայն  ամրապնդվում է  ձեր կապը  հոգևոր աշխարհի հետ,  այլև  դուք  մարզում եք ձեր կամքը:  Որոշակի մեթոդների օգնությամբ  մենք  կարգապահություն ենք  մարզում   մեր մեջ, որն անհրաժեշտ է կենսական պայքարի համար:  Բոլորովին լավ բան չկա  այն բանի մեջ, որ կարող ես մի օր մոռանալ աղոթելը,  դրա փոխարեն  հաջորդ օրը երկու անգամ աղոթել:  Կամ  յոթ  անգամ աղոթես մի օրվա ընթացքում և  մնացած  ամբողջ շաբաթը  մտածես, որ  դու լուծել ես  այդ խնդիրը:  Որոշակի իրողություններ պետք է տեղի ունենան  անհրաժեշտ  տեմպով ու  ռիթմով:
<<Բոլորովին լավ բան չկա  այն բանի մեջ, որ կարող ես մի օր մոռանալ աղոթելը,  դրա փոխարեն  հաջորդ օրը երկու անգամ աղոթել:  Կամ  յոթ  անգամ աղոթես մի օրվա ընթացքում և  մնացած  ամբողջ շաբաթը  մտածես, որ  դու լուծել ես  այդ խնդիրը:>> Կարդալով այս տողերը հասկացա, որ հեղինակը խորհուրդ է տալիս աղոթել ամեն օր, նույնիսկ եթե մի օրը չենք հսցնում, հաջորդ օրը աղոթենք երկու անգամ: Նա խորհուրդ է տալիա աղոթել, նույնիսկ եթե խնդիրներ չունես լուծելու: Ասում է, որ ամեն օր աղոթելով, կյանքում ոչինչ չի փոխվի, նույնիսկ եթե փոխվի կփոխվի դեպի լավը հաջողությունները կշատանան:


Հատված յոթերորդ
Ուսուցիչն ասաց.
-Խոսքը ուժ է: Խոսքը փոխում է աշխարհն ու մարդուն: Մենք լսել ենք . ‹‹ Պետք չէ խոսել մեզ հետ կատարված լավ բաների մասին, քանի որ ուրիշների նախանձը կավիրի մեր երջանկությունը» արտահայտությունը: Նման բան չկա: Հաղթողները հպարտությամբ են խոսում իրենց կյանքոմ եղած հրաշքների մասին: Եթե դուք դրական էներգիա եք արձակում մթնոլորտ, ապա դա գրավում է ավելի շատ դրական էներգիա նրանց կողմից, ովքեր ձեզ իսկապես երջանկություն են ցանկանում: Ինչ վերաբերում է նախանձին ու ավերմունքին, ապա դրանք կարող են վնասել ձեզ միայն այն դեպքում, երբ դուք նրանց տաք այդ էներգիան: Մի′ վախեցեք: Ուղղակիորեն ցանկացած մարդու, ով էլ որ կլսի, պատմեք ձեր կյանքի լավ բաների մասին: Համաշխարհային Ոգին կարիք ունի, որ դուք երջանիկ լինեք:
<<Մենք լսել ենք . ‹‹ Պետք չէ խոսել մեզ հետ կատարված լավ բաների մասին, քանի որ ուրիշների նախանձը կավիրի մեր երջանկությունը» արտահայտությունը: Նման բան չկա:>> Համաձայն եմ, հենց խոսքն է փոխում մարդուն: Եվ ես նույնպես կարծում եմ, որ նախանձը չի ավիրում մեր երջանկությունը: Նախանձողները շատ են, սակայն նախանձելով իրենք իրենց են վնասում, իրենք են, ոօ չեն լինում երջանիկ, այլ ոչ թե մենք: Կարծում եմ մենք պետք է չվախենք այդ նախանձողներից, մենք պետք է միշտ հաղթանակածը  հպարտությամբ ասնեք: Հաղթանակածը, երջանկությունը, հրաշքները, որոնք կատարվել են մեզ հետ,  պետք է գեղեցիկ պատմենք, բայց ոչ գովալով ինքներս մեզ:

Հատված յոթերորդ
Ուսուցիչն ասաց.
-Խոսքը ուժ է: Խոսքը փոխում է աշխարհն ու մարդուն: Մենք լսել ենք . ‹‹ Պետք չէ խոսել մեզ հետ կատարված լավ բաների մասին, քանի որ ուրիշների նախանձը կավիրի մեր երջանկությունը» արտահայտությունը: Նման բան չկա: Հաղթողները հպարտությամբ են խոսում իրենց կյանքոմ եղած հրաշքների մասին: Եթե դուք դրական էներգիա եք արձակում մթնոլորտ, ապա դա գրավում է ավելի շատ դրական էներգիա նրանց կողմից, ովքեր ձեզ իսկապես երջանկություն են ցանկանում: Ինչ վերաբերում է նախանձին ու ավերմունքին, ապա դրանք կարող են վնասել ձեզ միայն այն դեպքում, երբ դուք նրանց տաք այդ էներգիան: Մի′ վախեցեք: Ուղղակիորեն ցանկացած մարդու, ով էլ որ կլսի, պատմեք ձեր կյանքի լավ բաների մասին: Համաշխարհային Ոգին կարիք ունի, որ դուք երջանիկ լինեք:
<<Մենք լսել ենք . ‹‹ Պետք չէ խոսել մեզ հետ կատարված լավ բաների մասին, քանի որ ուրիշների նախանձը կավիրի մեր երջանկությունը» արտահայտությունը: Նման բան չկա:>> Համաձայն եմ, հենց խոսքն է փոխում մարդուն: Եվ ես նույնպես կարծում եմ, որ նախանձը չի ավիրում մեր երջանկությունը: Նախանձողները շատ են, սակայն նախանձելով իրենք իրենց են վնասում, իրենք են, ոօ չեն լինում երջանիկ, այլ ոչ թե մենք: Կարծում եմ մենք պետք է չվախենք այդ նախանձողներից, մենք պետք է միշտ հաղթանակածը  հպարտությամբ ասնեք: Հաղթանակածը, երջանկությունը, հրաշքները, որոնք կատարվել են մեզ հետ,  պետք է գեղեցիկ պատմենք, բայց ոչ գովալով ինքներս մեզ:


Հատված իներորդ
Մի ուսուցիչ հարյուրավոր աշակերտ ուներ: Ամեն հարմար պահի նրանք աղոթում էին՝ բացի մեկից, ով հարբեցողի մեկն էր: Իր մահվան օրը ուսուցիչը կանչեց հարբեցող աշակերտին և նրան փոխանցեց իրենց խորհրդի բոլոր գաղտնիքները: Մյուս աշակերտներն ընդվզեցին:
-Ի՜նչ ամոթ է: Մենք հանուն ուսուցչի ամեն ինչ զոհաբերեցինք, բայց նա ընդունակ չեղավ գնահատելու մեր որակները, - ասացին նրանք:
Ուսուցիչն ասաց.
-Ես պարտավոր էի փոխանցել այդ գաղտնիքները այնպիսի մարդու, ում լավ եմ ճանաչում: Նրանք, ովքեր բարեկիրթ են թվում, սովորաբար թաքցնում են իրենց փառասիրությունը, գոռոզամտությունն ու անհանդուրժողականությունը: Այնպես որ, ես ընտրել եմ այն աշակերտին, ում թերությունը կարողացել եմ տեսնել՝ հարբեցողին:
<<Նրանք, ովքեր բարեկիրթ են թվում, սովորաբար թաքցնում են իրենց փառասիրությունը, գոռոզամտությունն ու անհանդուրժողականությունը: Այնպես որ, ես ընտրել եմ այն աշակերտին, ում թերությունը կարողացել եմ տեսնել՝ հարբեցողին:>> Համաձայն եմ այս մտքի հետ, բարեկիրթ, բարեսիրտ մարդիկ  իրենց փառասիրությունը, իրենց վատ կողմերը թաքցնում են  և  մարդիկ իրենց ճանաչում են միայն լավ կողմերով, չիմանալով վատ կողմերը: Իսկ ծույլերը, որոք ոչինչ չեն անում, նրանք և ընկնում են ուշադրության կենտրոնում, և որոշ չափով ավելի վստահաված են լինում, քանի որ մարդիկ իրենց նմաներին ճանաչում են ինչպես իրենք կան:


Հատված տասերորդ
***
Հրեա իմաստունների մի խումբ հավաքվեց, որպեսզի փորձի ստեղծել ամենակարճ Սահմանադրությունն աշխարհում: Ժողովի ժամանակ պայմանավորվեցին, որ նրանցից յուրաքանչյուրը հերթով կձևակերպի օրենքը՝ հավասարակշռությունը մեկ ոտքի վրա պահելով: Նա, ով կձևակերպի օրենքը, որ պիտի կառավարի մարդուն, կհամարվի ամենաիմաստունը իրենց մեջ:
-Աստված կպատժի հանցագործներին, - ասաց մեկը:
Մյուսները ապացուեցին, որ դա օրենք չէ, այլ սպառնալիք: Ձևակերպումը չընդունվեց: Բայց հենց այդ պահին րաբբի Հիլլելը միացավ ժողովականներին: Կանգնելով մեկ ոտքի վրա՝ նա ասաց.
-Մի' արեք ուրիշներին այն, ինչ չեք ուզենա, որ նրանք անեն ձեր հանդեպ: Սա է օրենքը: Մնացածը իրավաբանական մեկնաբանություններ են:
Այսկերպ րաբբի Հիլլելը ճանաչվեց ամենաիմաստունը նրանց մեջ:
<<Մի' արեք ուրիշներին այն, ինչ չեք ուզենա, որ նրանք անեն ձեր հանդեպ: Սա է օրենքը: >> Համաձայն եմ, այս տողերն է իսկական օրենք: Սակայն կարծում եմ, որ մենք յուրաքանչյուրս էլ չենք չենք օգտագործում այն: Մենք անում են այն, ինչ ցանակում ենք, չմտածելով, եթե նույն կերպ վարվեին մեզ հետ, ինչպես կնկալեինք և կնդունեինք մենք ինքներս: Իսկ հետո, եբբ նույն կերպ վարվում են մեզ հետ,  մտծում և սկսում ենք հասկանալ, որ մենք ենք սխալ եղել հենց սկզբից:

Հատված տասնմեկերորդ
Ուսուցիչն ասում է.
-Երբեմն մենք վախենում ենք բարիք գործել: Մեր մեղքի զգացումը մեզ միշտ փորձում է ասել, որ երբ մենք մի մեծահոգի արարք ենք իրագործում, պարզապես ուզում ենք ուրիշների վրա տպավորություն գործել: Մենք դժվարությամբ ենք խոստովանում, որ ի բնե բարի ենք: Թաքցնում ենք մեր լավ արարքները հեգնանքի և անտարբերության հետևում, ասես թե կյանքը թուլության հոմանիշն է:
<< Մեր մեղքի զգացումը մեզ միշտ փորձում է ասել, որ երբ մենք մի մեծահոգի արարք ենք իրագործում, պարզապես ուզում ենք ուրիշների վրա տպավորություն գործել: >> Այո համաձայն եմ և կարծում եմ, որ միշտ էլ այդպես է: Մենք յուրաքանչյուրս թաքցնում ենք մեր բարիությունը, մեծահոգությունը և վախում ենք, որ բարի արարքներ գործելով մենք փորձում ենք դիամցինի վրա պավ տպավորություն թողնել: Կարծում եմ դիմացինի մոտ նույնպես, երբ մենք բարի արարք ենք գործում շատ քչերն են հասկանում այդ արաքի իմաստը: Եվ գրեթե բոլորը հասնակում են, որպես լավ տպավորություն թողնելու ձև: 




Комментариев нет :

Отправить комментарий