Bright Green Bow Tie 😊 Գայանե Օհանյան (Gayane Ohanyan): апреля 2016

четверг, 14 апреля 2016 г.

Համո Սահյան

Ես և բնությունը ներդաշնակ ենք … 
Ինչպես յուրաքանչյուր մարդ, ես նույնպես բնության մի մասն եմ կազմում:  Բնության հետ այնքանով կապ ունեմ, որ նա ստեղծել է ինձ, իսկ ես պահպանում եմ նրան: Մարդը բնության հետ կապ ունի այնքանով, որ եթե մարդը չլինի, չի լինի նաև բնությունը կամ հակառակը: Ինձնից և յուրաքնաչյուրիցս է կախված, եթե մենք ջրենք, մաքրենք, այն միշտ կպահպանվի: Սակայն միշտ չէ, որ պահպանում ենք այն: Մենք յուրաքանչյուրս որոշ չափով աղտոտում ենք բնությունը: Բնության երևույթները նման են իմ բնավորության գծերին: Երբ օրը ամպամած է, ծաղիկները փակ են, անձրևոտ է, ես նույնպես տխուր եմ, երբ կայծակ է, բարկացած եմ, իսկ երբ արևոտ է, ուրախ եմ:

Ես՝ ամպրոպից հետո…
Չեմ սիրում անձրևը, այդ պատճատով ինձ համար հաճելի է ամպրոպից հետո: Ամպրոպից հետո ինձ թվում է յուրաքանչյուրի և նաև իմ տրամադրությունը բարձրանում է: Սակայն ամպրոպի ժամանակ սկսում եմ տխրել, բարկանալ նաև մի քիչ վախենալ: Ամպրոպից հետո և ամպրոպից առաջ ամբողջությամբ տարբեր աշխարհներ են: Ամպրոպից առաջ բնությունը գորշ է, օրը անձրևոտ է, մռայլ է: Իսկ ամպրոպից հետո, երբ անձրևը վերջանում է, սկզբից դուրս է գալիս ծիածանը, իսկ հետո աստիճանաբար օրը դառնում է արևոտ: Իմ մոտ նույնպես այդպես է, երբ տխուր եմ հոգուս մեջ տիրում է խառնաշփոթ, ամպրոպի պես: Իսկ, երբ ուրախ եմ հոգուս մեջ տիրում է այնպես, ինչպես ամպրոպից հետո:

Եթե ջուր լինեի.....

Եթե ես ջուր լինեի կապրեի շատ ազատ, ինչպես հիմա, իրական կյանքում ապրում է ջուրը: Նա ապրում է ազատ, պտտվելով, ողողողելով ամբողջ աշխարհը: Եթե ջուր լինեի կանցնեի սարերի, ժայռերի միջով, կջրեի ծաղիկները: Նաև կփորձեի մաքրել աշխարհը, ինչպես ջուրն է, քանի որ հիմա աշխարհում կան շատ անսիրտ և չար մարդիկ: Եթե լինեի ջուր կլինեի երեևի թե աշխարհում ամենաուրախը, երջանիկը և զվարթը: 

Լուսաբաց
Ես սիրում եմ լուսաբացը և մեր յուրաքանչյուրիս օրը կախված է` լուսաբացից: Լուսաբացը իմ պատկերացմամբ առաջին արևի շողերն են, որ երևում են ամպերի տակից: Լուսաբացով ավարտվում է  գիշերը: Լուսաբացից է կախված մարդու տրամադրությունը: Եթե առավոտը լինում է արևոտ, և երկինքը պարզ է լինում, այդ օրը անցկացնում ես ուրախ: Իսկ եթե արթանանում և տեսնում ես, որը օրը գորշ է, երկինքը մռայլ է, ակամայից քո տրամադրությունն էլ է ընկնում և տխրում ես:

суббота, 9 апреля 2016 г.

Աթաբեկ Խնկոյան - Խնկո Ապեր

Գայլն ու շները
Գայլը մի օր
Տեսնում է, որ
Հովիվները դանակներով
Կտրատում են մի գեր ոչխար,
Իսկ շները լուռ, անվըրդով
Թափվել են վար,
Գռմռում չեն,
Մռմռում չեն:
Գայլը հեռվից ինչ է ասում.
Կոտորվիք դուք… ինչ վայնասուն
Կհանեիք դուք խմբովի,
Թե այդ բանը ես անեի:

Գորտն ու ագռավը
Մի գորտ ընկած ցամաք առուն
Կռկռում էր, հա կռկռում:
Քիչ կռկռա, այ գորտ քեռի:
Աշուն կգա, ջուր կբերի, -
Հույս էր տալիս մի սև ագռավ:
-Է, ի՞նչ անեմ, սիրտս վառավ,
Մինչև ցամաք առուն ջուր գա,
Գորտի աչքն էլ հո դուրս կգա:

Կապիկն ու հայելին
Իրեն տեսնելով
Հայելու միջին,
Կապիկը ոտով
Մի բոթեց արջին.
Քեռի, սրան տես,
Սա ո՞վ է, գիտե՞ս.
Հրեշ, ցուցանք,
Պատիժ, փորձանք:
Ինձ տեղնուտեղ կսպանեի,
Թե քիչ սրան նմանեի:
Բայց թե ես էլ ինչո՞ւ  հետ եմ,
Էդպես ցուցանք քչի՞ն  գիտեմ,
Թվե՞մ  զատ - զատ,
Մերոնց մեջ շատ
Քան թե թվես
Ձերոնց  զատ - զատ,
Լավ չէ՞ նայես,
Խելոք, վրադ, -
Էն գարշելուն
Արջը ասավ,
Բայց թե խոսքը

Նապաստակի վախը
Այ նապաստակ,
Ի՞նչ ես փախչում
Դու սրտաճաք, -
Հարցրին ճամփին
Նապաստակից:
Բա լուր չունե՞ք
Դուք աշխարհքից,
Ինչքան ուղտ կա
Պիտի պայտեն, -
Պատասխանեց
Նապաստակը:
Հոգիդ սիրես`
Թող կատակը,
Ո՞ւղտ ես, ի՞նչ է,
Որ քեզ պայտեն:
Հարցնողն ո՞վ է,
Հլա առաջ
Մի կպայտեն,
Գնա ու դու
Նրանից դեն
Նոր հաստատի,
Որ դու ուղտ չես:

Մուկն ու կատուն
Կատուն  մկին
Ասավ. -   Անգին,
Թե էդ ծակից
Էս ծակը գաս`
Հազար թուման
Փող կստանաս:

Պատասխանեց
Մուկը կատվին.
Չեմ արժանի
Էդ մեծ պատվին,
Ճամփեն կարճ,
Էդքան խա՞րջ:

Շատ լավ գիտեմ
Փորիդ ցավը,
Պա՞պս  է տեսել
Կատվի լավը:

Ծանոթացեք Ա.Խնկոյանի ստեղծագործություններին. ո՞ր ժանրում է մեծամասամբ ստեղծագործել, փորձեք նշել դրանց առանձնահատկությունները, համեմատել այլ հայ գրողների նմանատիպ ստեղծագործությունների հետ:

Կարդալով Աթաբեկ Խնկոյանի ստեղծագործությունները, հասկացա, որ նա եղել է կատակասեր մարդ: Նա իր ստեղծագործությունների միջոցով ցույց էր տալիս տարբեր մարդկանց բնավորության գծերը, թե լավ, և թե վատ: Իմ կարծիքով նրա առակները շատ սուր և խորիմաստ են, և առակներից յուրաքանչյուրը ինչ-որ բան սովորեցնում է: Խնկոյանը տարբերվում է այլ գրողներից այնքանով, որ նրա ստեղծագործությունները ավելի շատ մանկական ժանրի են: Տերյանի, Չարենցի ստեղծագործությունները իմ կարծիքով ավելի շատ սիրային են: Աթաբեկ Խնկոյանի առակները նման են Հովհաննես Թումանյանի առակներին, քանի որ երկուսն էլ պատկանում են և սիրային, և մանկական ժանրերին: 

среда, 6 апреля 2016 г.

Ջաննի Ռոդարի......Թարգմանություն

Дворец из мороженого 
Однажды в Болонье на самой главной площади построили дворец из мороженого. И ребята сбегались сюда со всех концов города, чтобы полакомиться хоть немножко.
Крыша дворца была из взбитых сливок, дым, что поднимался над трубами, из фигурного сахара, а сами трубы – из цукатов. Все остальное было из мороженого: двери из мороженого, стены из мороженого, мебель из мороженого.
Один совсем маленький мальчик ухватился за ножку стола и стал уплетать ее. Потом он съел вторую ножку, третью, а когда расправился и с четвертой, то весь стол со всеми тарелками – а они были из самого лучшего, шоколадного мороженого – упал прямо на него…
А городской стражник заметил вдруг, что во дворце подтаивает одно окно. Стекла его – из земляничного мороженого – розовыми ручейками стекали вниз.
– Бегите сюда! Быстрее бегите сюда! – позвал стражник ребят.
Все прибежали и стали лизать розовые ручейки – чтобы ни одна капля не пропала из этого поистине чудесного сооружения.
– Кресло! Дайте мне кресло! – взмолилась вдруг какая-то старушка, которая тоже пришла на площадь, но не могла протиснуться в толпе. – Дайте кресло бедной старушке! Помогите мне! Кресло, и, если можно, с ручками!…
Один очень отзывчивый пожарный сбегал во дворец и принес кресло из крем-брюле, и бедная старушка ужасно обрадовалась и принялась прежде всего облизывать ручки кресла.
Да, это был большой день в Болонье. Настоящий праздник! По приказу докторов ни у кого не болели животики.
И до сих пор, когда ребята просят купить вторую порцию мороженого, родители вздыхают:
– Ах, дружок, тебе надо купить, наверное, целый дворец из мороженого, вроде того, что был в Болонье, вот тогда ты, может быть, будешь доволен!


Պաղպաղակի պալատը
Մի անգամ Բոլոնիայի ամենագլխավոր հրապարակում կառուցեցին պաղպաղակից պալատ: Եվ երեխաները քաղաքի տարբեր ծայրերից վազում էին այստեղ, որպեսզի մի քիչ պաղպաղակ ուտեին: Պալատի տանիքը պատրաստված էր սերուցքից, խողովակներից ելնող ծուխը ձևավոր շաքարավազից, իսկ խողովակները շաքարաց մրգից: Մնացած ամեն ինչը պաղպաղակից էր՝ դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին, կահույքը նույնպես պաղպաղակից էր: Մի շատ փոքր տղա բռնեց սեղանի ոտքից և սկսեց ուտել այն: Հետո նա կերավ երկրորդ ոտքը, հետո երրորդը, իսկ երբ հասավ չորրորդին, ամբողջ սեղանը ափսեներով- իսկ նրանք ամենալավ շոկոլադե պաղպաղակից էին – ընկավ ուղիղ նրա վրա: Իսկ քաղաքի պահապանը հանկարծ նկատեց, որ պալատի մի պատուհանը հալչում է: Նրա ապակիները, որոնք մորու պաղպաղակից էին, վարդագույն առվակներով հոսում էին ներքև:
- Վազեք այստեղ, արագ վազե այստեղ – կանչեց պահապանը երեխաներին:
Բոլորը վազեցին և սկսեցին լիզել վարդագույն առվակները, որպեսզի ոչ մի կաթիլ չկորչի այդ հրաշք կառույցից:
- Բազկաթոռը, տվեք ինձ բազկաթոռը – ասաց ինչ-որ մի ծեր կին, որը նույնպես եկել էր հրապարակ, բայց չէր կարողանում անցնել ամբոխի միջով: - Տվեք  բազկաթոռը խեղճ ծեր կնոջը, օգնեք ինձ, բազկաթոեռը և եթե հնարավոր է նրա բռնակներով:
Մի շատ բարեհամբույր հրշեջ վազեց պալատ և բերեց բազկաթոռը, պատրաստված՝ կրեմ բրյուլեից և խեղճ տատիկը շատ ուրախացավ և սկսեց առաջին հերթին լիզել բազկաթոռի բռնակները:
Այո դա իսկապես մեծ օր էր Բոլոնիայում: Իսկական տոն, բժիշկների հրամանով ոչ մեկի փորը չէր ցավում:
Եվ մինչև այսօր, երբ երեխաները խնդրում են գնել պաղպաղակի երկրորդ բաժինը, ծնողները հոգոց են հանում.

- Ահ ընկերս, քեզ համար երևի պետք է գնել մի ամբողջ պալատ պաղպաղակից, նման այն մեկի, որ կառուցվել է Բոլոնիայում և այդ ժամանակ հնարավոր է դու գոհ կլինես:

воскресенье, 3 апреля 2016 г.

Աղայանական ընթերցումներ - Նպատակ դաստիրակության

Գլուխ Ա
Մարմին, հոգի, միտք, դրանք են ստեղծում մարդուն: Աղայանը ասում է, որ դաստիրակության միակ նպատակը պետք է լինի զարգացնել մարդուն այդ երեք կողմերը վերցրած միասին: Դաստիրակության ամենկարևոր հատկություններից է` լինել առաքինի, խելոք և ուժեղ: Աղայանի կարծիքով կրթել, սովորեցնել, դրանք երկուսն էլ մտնում են դաստիրակության մեջ: Համաձայն եմ Աղայանի հետ, դաստիրակության մեջ մտնում է ամեն ինչ` կրթել, սովորեցնել, զարգացնել: Եվ իրոք դժվար և մեծ է դաստիրակի գործը այնքանով, որ մարդուն սովորեցնում է լինել ուժեղ, վարժեցնել ամեն մի բանի , աճեցնել: Ես կավելացնեմ այն, որ իմ կարծիքով դաստիրակության մեջ նաև պետք է  մտնի դիմացինիդ հանդեպ քաղաքակիրթ և բարեկիրթ լինելը:

Գլուխ Բ

Համաձայն եմ Աղայանի հետ, մարմինը, հոգին և միտքը դրանք միասին մի ամբողջություն են, մի եռանկյուն: Եվ եթե դրանցից մեկը անհետանա, մարդը կլինի ոչ ամբողջական, անխելք, անդաստիրակ: Մարդուց եթե անհետանա հոգին, նա կդառնա անտաշ, կյանքին, մարդկությանը ոչ պիտանի մարդ: Կվերնա նաև իր մեջ մարդկությունը, մյուսների հանդեպ կլինի անքաղաքավարի, հոգու մեջ կվերանա բարեխղճությունը: Եթե անհետանա միտքը, մարդը կդառնա անխելք, չի ունենա մտածելու ունակություն, գուցե նաև կկորցնի լեզուն: Իսկ եթե վերանա մարմինը, հնարավոր է նաև նա աշխարհում գոյություն չունենա: