Bright Green Bow Tie 😊 Գայանե Օհանյան (Gayane Ohanyan)

понедельник, 22 мая 2017 г.

Ավագ դպրոցի մասին

Մեզ համար ավագ դպրոցում սովորելը ավելի ազատ էր, հաճելի և հետաքրքիր: Այստեղ մեզ վերաբերվում են, որպես ավելի հասուն մարդկանց: Մենք ծանոթացանք նոր աշակերտների, նոր ուսուցիչների,նոր միջավայրի հետ: Ծանոթացանք սովորելու նոր մեթոդների հետ: Սկսեցինք աշխատել տարբեր նախագծերով: Ավագ դպրոցում ավելի ազատ է, փակ դռները ավելի քիչ են: Ավագը դպրոցում մենք կարողացանք ինքնահաստատվել և ինքներս մեր ղեկավարը լինել: Կարծում ենք, որ ճիշտ որոշում էր Ավագ դպրոց տեղափոխվելը, որովհետև միջին դպրոցում մենք մեզ ավելի փոքր էինք զգում, քան այստեղ:

Դոնա Թովմասյան, Գայանե Օհանյան

вторник, 7 февраля 2017 г.

Տերյանը` գրական հայերենի հիմադիր և հասարակական-քաղաքական գործիչ

Ինչպես գիտենք վաղը Վահան Տերյանի ծննդյան օրն է: Ես սկսեցի ուսումնասիրել  Տերյանի <<Մթնշաղի անուրջները>> ժողովածուն, կարդացի գրռթե բոլոր բանաստեղծությունները: Տերյանը այդ ժողովածուն նվիրել է սիրոն, քանի որ բանաստեղծությունները սիրո մասին է: Տերյանը եղել է հասարակական քաղաքական գործիչ, հայոց լեզվի ստեղծող և իր հայրենասիրական ստեղծագործությունները այսօր էլ հավատ և ուժ են ներշնչում ժողովրդի մեջ, երիտասարդները շարունակում են հաճույքով կարդալ իր գեղեցիկ բանաստեղծությունները: Տերյանը միշտ նվիրված է եղել իր հայրենիքին, շատ է սիրել իր ազգին, իր լեզուն: <<Լեզուն մշակույթի ամենանախնական նշանացույցն է, լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է և ազգը>> ասում է Տերյանը: Նա այնքան է սիրել իր հայրենիքը, որ ամենադժվարին պահին, պատերազմների ընթացքում թե ֆիզիկապես, թե գումարով և թե իր մեծ հոգով օգնում էր ժողովրդին: Տերյանը շատ բողոքներ է ներկայացրել նաև Հայաստանի տարածքները Թուրքիային հանձնելու նպատակով: <<Վերջ ի վերջո ես սկսում եմ գալ այն եզրակացության, որ մեր հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում  որ մենք դառնում ենք անընդունակ բան հասկանալու կամ անելու: Դա մի հիվանդագին սեր է, այդ չափով ենք մենք մոտենում ամեն ինչի և գուցե դրա համար անզոր ենք դառնում և մեռնում ենք վաղ>> ասում է Տերյանը: 

пятница, 13 января 2017 г.

Ճամբարային 5-րդ օրը

 Արդեն ավարտին է մոտենում ճամբարային առաջին շաբաթը: Ու մինչ բոլորը անհաբերությամբ սպասում էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի այցին, մենք որոշեցինք փոքրիկ շրջաց կատարելով ծանոթանալ տարբեր ջոկատների ճամբարային առօրյային:
Առաջինը այցելեցինք տիկին Ելենայի ջոկատ, որտեղ ճամբարականները աշխատում էին «Ձմեռային հեքիաթ» նախագծի շրջանակներում և պատրաստվում էին ճամփորդության դեպի Չարենցի կամար:
Հաջորդ կանգառը տիկին Սիլվայի ջոկատում էր: «Օտարագիր հայեր» նախագծի շրջանականերում սովորողները թարգմանում են հանճարեղ գրող Վիլիան Սարոյանի պատմվածքներից մի հատված, որը շուտով նաև կբեմադրվի:
Գիտամանկավարժական հավաքի ակտիվ նախապատրաստությունը էր ընդանում 10-րդ դասարանցիներից բաղկացած տիկին Նունեյի ջոկատում:
Չնայաց ճամբարային ակտիվ թոհուբոհին մաթեմատիկների և գիտակների ջոկատները ուղղակի տարված էին իրենց գործունեությամբ և նույնիսկ չնկատեցին իրենց նկարողներին:
Ավագ դպրոցը այսօր նաև հյուրեր ուներ, մեզ էին այցելել Հարավային դպրոցի 3-րդ դասարանցիները, ովքեր ընթերցելով ամենատարբեր գրքեր, առանձնացնում էին իրենց սիրելի հատվածները գրքերից և ստեղծում թվայնացվող գրքերի փաթեթ: 





четверг, 24 ноября 2016 г.

《Հոգիս》 Արփի Սահակյանի մոնոներկայացումը

Նոյեմբերի 24-ին գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ 9-2 դասարանի սովորող Արփի Սահակյակի հեղինակային մոնոներկայացումը` 《Հոգիս》 վերնագրով: Ներկայացման հեղինակը հենց ինքը Արփին էր: Ներկայացման մեջ նա իրեն նմանեցնում էր ծովին, պատմում իր հոգու մեջ կատարվող ալեկոծությունների մասին: Ներկակացումը շատ հետաքրքիր գույների մեջ էր: Արփիին օգնել էր թատրոնի ուսուցիչ` Քնարիկ Ներսիսյանը: Ներկայացումը բոլորին լավ տպավորություններ տվեց:

суббота, 1 октября 2016 г.

Դիջիթեք եքսպո 2016


Ինչպես գիտենք, այս տարի սեպտեմբերի 30-ին մեկնարկեց «Դիջիթեք էքսպո 2016»-ը, որը ի դեպ թվով 12-րդն է: Կրթահամալիրը մեզ՝ իր սովորողներին ամեն տարի հնարավորություն է ընձեռնում մասնակցելու ցուցահանդեսին: Մենք սկսեցինք մեր պարային ֆլեշմոբով, պարեցինք բազմաթիվ ազգագրական պարեր: Իսկ հետո այնտեղ շրջեցինք ցուցահանդեսին ծանոթանալու համար: Տեսանք, որ իրագործվում են շատ հետաքրքիր խաղեր: Մարդիկ մոտենում էին տարբեր տաղավարներին
ծանոթանում ծրագրերին, մասնակցում խաղերին: Տեսանք, որ այնտեղ են նաև «Թումո» ստեղծարար կենտրոնի սվորողները, որոնք ցուցադրում էին իրենց հայտանգործությունները: Մի խոսքով, այսօր շատ հագեցած, հետաքրքիր և պարային օր էր:
    
 




воскресенье, 5 июня 2016 г.

Ամառային ճամբար

Արդեն մեկ շաբաթ է ինչ մեկնարկել է մեր ամառային ճամբարը: Ճամբարի սկզբում մեր դասարանը բաժանվեց երկու մասի: Առաջին կեսի ջոկատավարը դարձավ՝ Պատվելի Թամարը, իսկ երկրորդ կեսինը՝ ընկեր Արմանը: Առաջին օրը ընկեր Արմանի հետ թեննիս խաղացինք: Հետո գնացինք մարմարյա սրահ՝ պատրաստվելու Անտիվիրուս Կոմիտասին: Երկրորդ օրը՝ մենք Հարգելի Ստեփանի հետ պարեր պարեցինք, գնացինք հեծանիվ քշեցինք, շատերս չգիտեինք հեծանիվ քշել, իսկ ընկեր Արմանը օգնեց մեզ սովորել: Երրորդ օրը գնացինք Թումանյանի այգի, այնտեղ վոլլեյբոլ խաղացինք, տղանները ընկեր Արմանի հետ միասին ֆուտբոլ խաղացին, իսկ վերջում բոլորս պաղպաղակ կերանք: Հաջոորդ օրը մեր ջոկատի մեծ մասը երկու օրով գնաց Սևանի ժայռ ճամբարի: Այս օրերի ընթացքում մենք շարունակեցինք մեր պարուսուցումը կրթսեր դպրոցներում: Մի խոսքով մեր ճամբարային օրերը շատ հետաքրքիր է անցնում: 

вторник, 17 мая 2016 г.

Զվարճալի պատմություն (անգլերենից հայերեն թարգմանություն)

One day a man went to see his doctor and said to him, ‘I’ve swallowed a horse, doctor, and I feel very ill.’
 The doctor thought for afew seconds and then said, ‘All right, Mr. Lloyd, I’ll help you. Please lie down on this bed.’
 The doctor’s nurse gave the man an injection, the man went to sleep, and the doctor went out quickly to look for a horse in the town.
 After half an hour he found one, borrowed it and took it into his office, so when Mr. Lloyd woke up, it was there in front of him.
 ‘Here’s the horse, Mr. Lloyd,’ the doctor said. ‘I’ve taken it out of your stomach, and it won’t give you any more trouble now.
At first Mr. Lloyd was happy, but then he looked at the horse again and said, ‘But, doctor, my horse was white, and this one’s brown!’

Մի օր մի տղամարդ գնաց տեսնելու իր բժշին և ասաց.
- Ես ձի եմ կուլ տվել և ինձ շատ հիվանդ եմ զգում:
  Բժիշկը մտածեց մի քանի վայրկյան և հետո ասաց.
- Շատ լավ, պարոն Լայոդ, ես կօգնեմ ձեզ: Խնդրում եմ պառկեք այս մահճակալին:
Բուժքույրը ներարկում արեց այդ մարդուն, մարդը քնեց, և բժիշկը դուրս եկավ քաղաք փնտրելու ձի: Կես ժամ հետո նա գտավ մեկին, պարտք վերցրեց և բերեց այն իր գրասենյակ: Այսպիսով, երբ պարոն Լայոդը արթնացավ, ձին իր դիմացն էր:
- Ահա ձին, պարոն Լայոդ, - ասաց բժիշկը - Ես այն վերցրել եմ ձեր ստամոքսից, հիմա այն ձեզ այլևս նեղություն չի տա:
 Սկզբում պարոն Լայոդը ուրախացավ, բայց երբ նա կրկին նայեց ձիուն, ասաց.
- Բայց բժիշկ իմ ձին սպիտակ էր, իսկ այս մեկը շագանակագույն է: